Այսօր՝ մարտի 27-ին վաղ առավոտյան, իրավապահները մտել են «Մայր Հայաստան» դաշինքի գրասենյակ և խուզարկել շտաբի պետ Արա Ոսկանյանի բնակարանն ու «Մայր Հայաստան» դաշինքի ընդհանուր գրասենյակը, ինչպես նաև «Մայր Հայաստան» դաշինքի համակիրներից ու աջակիցներից մի քանիսի բնակարանները։
«Նիկոլ Փաշինյանի այս քայլը գնահատում ենք որպես քաղաքական խոչընդոտներ առաջացնելու փորձ»,- լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Մայր Հայաստան» դաշինքի ղեկավար Անդրանիկ Թևանյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։