Նիկոլ Փաշինյանի այցը Թուրքիա բավականին դրական մթնոլորտում է անցել։ Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Վահան Կոստանյանը։
«Քննարվել են թե՛ Հայաստան-Թուրքիա երկկողմ հարաբերություններին, թե՛ Հարավային Կովկասի ու Մերձավոր Արևելքի տարածաշրջաններին վերաբերող հարցեր։ Արձանագրվել է, որ մի շարք թեմաների շուրջ Հայաստանի ու Թուրքիայի դիրքորոշումները բավականին մոտ են։
Ինչ վերաբերվում է երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագրեր ունեցող անձանց համար Հայաստան-Թուրքիա ցամաքային սահմանի բացմանը, ապա ընդգծում եմ՝ երկու կողմերն էլ նորից արձանագրել են, որ պայմանավորվածությունը ուժի մեջ է։ Ամեն դեպքում այս ուղղությամբ դեռևս քայլեր պիտի անենք։ Թուրքական կողմի դիրքորոշմանը կարծում եմ՝, ծանոթ եք», — ասաց նա։
Մանրամասն՝ տեսանյութում։