Նիկոլ Փաշինյանը քաղաքացուն տուգանքի մատերիալ դարձնելու օրինագիծ է բերել՝ վախենալով քաղաքային տրանսպորտի թանկացման դեմ բոյկոտից: Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց «Մայր Հայաստան» շարժման ղեկավար Անդրանիկ Թեւանյանը:
«Իշխանությունները փորձում են «օրենքով» արգելափակել թանկացման թեմայով հանրաքվե անցկացնելու «Մայր Հայաստանի»նախագիծը: ՔՊ-ն նախագծով ուղեւորափոխադրման վարձը սահմանում է որպես տեղական վճար, որովհետեւ հանրաքվեների մասին օրենքն արգելվում է տեղական կամ համապետական հանրաքվեներանցկացնել տեղական վճարների վերաբերյալ, այսինքն փորձում են արգելել, որ հանրաքվե տեղի ունենա»,- ասաց Թեւանյանը: