Իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանը գրում է․
«Հայերին փոխանցվող զինադադարի հիմնադրույթները պիտի ուղղված լինեն ոչ թե Հայաստանից դուրս գալուն, այլ հայերին մոլորեցնելուն և Եվրոպայի հանդեպ խաղաղասեր երևալուն:
Երկաթուղիները հսկողության տակ պահելու և մահմեդական ազգաբնակչության իրավունքները պաշտպանելու ՊԱՏՐՎԱԿՈՎ անհրաժեշտ է մեր ռազմական հսկողությունը հաստատել Հայաստանի ողջ տարածքի վրա և այդպիսով մեր ձեռքում պահել Թուրքիան Ադրբեջանին կապող բոլոր ճանապարհները». Թուրքիայի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Մուհթար բեյի ծածկագիրը Արևելյան ռազմաճակատի հրամանատար Քյազըմ Քարաբեքիր փաշային (8 նոյեմբերի 1920թ.):
Հ.Գ. Ներքին պառակտվածության և գայթակղիչ ատելության վիրուսը հարկ է, վերջապես, ոչնչացնել, մենք դրա ոչ ժամանակն ունենք, ոչ էլ ներուժը …»։