Նայեք վիճակագրական տվյալները, ահասարսուռ պատկեր է՝ ռազբոյ, կրակոցներ, գողություն, հաշվեհարդար․ Գառնիկ Դանիելյան

2 Հոկտեմբերի, 2025

 

Վերջին մեկ շաբաթվա ընթացքում 4 սպանության դեպք է եղել։ Այս մասին Աժ-ում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։

«Նայեք վիճակագրական տվյալները, սրանք ահասարսուռ պատկեր են՝ ռազբոյ, կրակոցներ, գողություն, հաշվեհարդար։ Դուք փոխանակ զբաղվեք այդ խնդիրները լուծելով, զբաղված եք ընդդիմադիրներին հետապնդելով։ Մենք էլ ենք զգում դա, տնից դուրս ենք գալիս մի քանի օպերատիվ աշխատող մեր հետևից ֆռռում է։

Փոխանակ կանչեք ոստիկանապետին, նախարարին՝ հարցնեք ինչպես է, որ Փարաքարում 8 ամիս լարված պայթյունավտանգ իրավիճակ է ստեղծվում ու ոչինչ չի արվել։ Էդ գաղտնալսելուց լավ եք, բա ձեզ հետաքրքիր չէ, թե ի՞նչ է տեղի ունենում, կատարվում։ Ասում եք՝ վենդետա է, բա այդ վենդետան ինչի արդյունքում է տեղի ունենում։ Այն տեղի է ունենում երբ պետություն չկա, իրավապահ համակարգը պատշաճ չի աշխատում և մարդիկ ստիպված են իրենց հարցերը լուծել են այն ձևով, որն անընդունելի է»,- նշեց նա։

Մանրամասն՝ տեսանյութում։

Նմանատիպ նյութեր

«Մասկա օպերացիա». իրավապահները հրահանգ են ստացել. «Հրապարակ»

«Մասկա օպերացիա». իրավապահները հրահանգ են ստացել. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. Երեկ, վաղ առավոտյան Փաշինյանին պատկանող լրատվամիջոցն ավետեց, որ Երեւանի մոտ 15 հասցեներում խուզարկություններ են իրականացվում։ Իրավապահներն օրվա ընթացքում չմանրամասնեցին՝ ինչ քրեական գործով են խուզարկում մարդկանց բնակարանները: Լուրեր...

Քննչական կոմիտեն քրեական վարույթ է նախաձեռնել Նարեկ Կարապետյանի դեմ

Քննչական կոմիտեն քրեական վարույթ է նախաձեռնել Նարեկ Կարապետյանի դեմ

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից ստացված առերևույթ հանցանքի մասին հաղորդման համաձայն՝ 2026 թվականի հունիսի 7-ին ՀՀ ԱԺ հերթական ընտրություններում «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջին համարով առաջադրված պատգամավորի թեկնածու...

Կարող է սկսվել մի գործընթաց, որի գինը Հայաստանի համար ճակատագրական է լինելու. Վահե Դավթյան

Կարող է սկսվել մի գործընթաց, որի գինը Հայաստանի համար ճակատագրական է լինելու. Վահե Դավթյան

Քաղաքագետ Վահե Դավթյանը գրել է.«Մայիսի վերջին Աստանայում նախատեսվում է ԵԱՏՄ անդամ պետությունների ղեկավարների նիստը, որի ընթացքում, ըստ ՌԴ փոխվարչապետ Օվերչուկի, քննարկվելու է նաև Հայաստանի կարգավիճակի հարցը։ Կարող է սկսվել մի գործընթաց, որի գինը Հայաստանի համար...

Հնարավորություն ունենք վերականգնելու Իրանի և ԱՄՆ-ի միջև 47 տարի գոյություն ունեցող հարաբերությունները․ Վենս

Հնարավորություն ունենք վերականգնելու Իրանի և ԱՄՆ-ի միջև 47 տարի գոյություն ունեցող հարաբերությունները․ Վենս

Իրանը շատ բարդ երկիր է, այս մասին հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։ Նա նշել է, որ եթե Իրանը ձեռք բերի միջուկային զենք, շատ այլ երկրներ կցանկանան ձեռք բերել իրենց սեփականը։ «Իրանը կլինի միջուկային սպառազինությունների նոր մրցավազքի առաջին նշանը։ Կարծում եմ՝ մենք...

Հրդեհ՝ Մասիսում. երկու զոհ կա

Հրդեհ՝ Մասիսում. երկու զոհ կա

Մայիսի 19-ին, ժամը 20։25-ին Արարատի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մասիս քաղաքի 4-րդ փողոցում գտնվող տներից մեկում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։...