Նախագահի գործունեությունը կարո՞ղ եք բնութագրել ինչ-որ կոնկրետ արդյունքային ցուցանիշներով․ Մինասյան 

Հնս 6, 2025

«Սահմանադրության համաձայն՝ Հանրապետության նախագահը վերկուսակցական պետական ինստիտուտ է, որի կարևորագույն առաքելությունը համազգային խնդրով առաջ շարժվելն է։ Միջոցներ են ծախսվել՝ սկսած օտարերկրյա այցերից ավարտված երկրի ներսում նախագահի գործունեությամբ։ Անցյալ տարվա շրջանակներում նախագահի գործունեությունը այս ուղղությամբ կարո՞ղ եք բնութագրել ինչ-որ կոնկրետ արդյունքային ցուցանիշներով»,- ԱԺ-ում «ՀՀ 2024 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկման ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը հարց ուղղեց նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Խաչատուր Պողոսյանին։

Պողոսյնաը պատասխանեց․

«Արտասահմանյան այցերում ՀՀ նախագահը ամեն առիթ օգտագործել է՝ ներկայացնելու հանրապետությունում և հանրապետության շուրջ ստեղծված իրավիճակը։ Նույնը իրականացվում է նաև մեր երկրում նախագահի բոլոր ընդունելությունների ժամանակ։ ՀՀ նախագահը լիարժեք իրականացնում է իր սահմանադրաիրավական լիազորություններից բխող բոլոր գործառնությունները»։

Մանրամասն՝ տեսանյութում։

Նմանատիպ նյութեր

Իրանն առնվազն վեց հրթիռ է արձակել Քաթարում և Իրաքում գտնվող ամերիկյան բազաների ուղղությամբ

Իրանն առնվազն վեց հրթիռ է արձակել Քաթարում և Իրաքում գտնվող ամերիկյան բազաների ուղղությամբ

Իրանը հրթիռային գործողություն է սկսել տարածաշրջանում գտնվող ամերիկյան բազաների դեմ, որը ստացել է «Բեշարաթ-ե Ֆաթհ» (Հաղթանակի բարի լուր) կոդային անվանումը, հաղորդում է Իրանի պետական ​​հեռուստատեսությունը։ Իսրայելի պետական ​​Kan հեռուստաալիքի փոխանցմամբ էլ՝ Իրանը...

Իրանը գործողություն է սկսել Կատարում գտնվող ամերիկյան «Ալ Ուդեյդ» բազայի դեմ

Կատարի մայրաքաղաք Դոհայում պայթյուններ են որոտացել։ Ըստ Reuters-ի՝ ենթադրվում է, որ ակտիվացվել են հակաօդային պաշտպանության համակարգերը։ Ինչպես հայտնում է Axios-ը՝ հղում անելով աղբյուրներին, Իրանի զինված ուժերը վեց հրթիռ...

Լավագույն պահն է հայ-իրանական ռազմավարական դաշինքի համար. Վարուժան Գեղամյան

Լավագույն պահն է հայ-իրանական ռազմավարական դաշինքի համար. Վարուժան Գեղամյան

Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը գրում է․ «Որքան կարելի է դատել իրանական տեղեկատվական տիրույթի և պետական խոսույթից, այս պահին արդեն իսկ ձևավորվել է կոնսենսուս առ այն, որ Իսրայելն օգտագործում է Ադրբեջանի տարածքը` Իրանի վրա հարձակումներ իրականացնելու համար: Չեմ կարծում, որ...

Ադրբեջանի ԱԳՆ-ն պատասխանել է Հայաստանի արտգործնախարարության հայտարարությանը

Ադրբեջանի ԱԳՆ-ն պատասխանել է Հայաստանի արտգործնախարարության հայտարարությանը

Բաքուն խստորեն դատապարտում է Հայաստանի արտգործնախարարության հայտարարությունը «Ստամբուլի հռչակագրի» և Իսլամական համագործակցության կազմակերպության (ԻՀԿ) արտգործնախարարների խորհրդի 51-րդ նստաշրջանում ընդունված բանաձևերի վերաբերյալ։ Այս մասին ասված է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի...

Հայաստանի ինքնիշխանությունը կարող է խաթարվել ոչ թե պատերազմով, այլ՝ կանխամտածված քաղաքականությամբ. Արմեն Գևորգյան

Հայաստանի ինքնիշխանությունը կարող է խաթարվել ոչ թե պատերազմով, այլ՝ կանխամտածված քաղաքականությամբ. Արմեն Գևորգյան

Արմեն Գևորգյանի ելույթը ԵԽԽՎ ամառային նստաշրջանի «Առաջընթացի զեկույցի» քննարկման ընթացքում․ «Հարգելի՛ գործընկերներ, 2022 թվականին Հայաստանի իշխանությունները Լեռնային Ղարաբաղը ճանաչեցին որպես Ադրբեջանի մաս։ Այդ ճանաչումը խաղաղություն չբերեց։ Ընդհակառակը, այն խրախուսեց...