Նացիզմի արդարացու՞մ. Փաշինյանը պատվերով արշավ Հայրենական պատերազմի պատմական նշանակության դեմ․ Politik.am

Մյս 12, 2025

Politik.am-ը գրում է․ Վերջին օրերին իշխանության կողմից վերահսկվող մեդիա հարթակներում նկատվում է ակտիվ քարոզչական արշավ՝ ուղղված Հայրենական պատերազմի պատմական նշանակության վերանայմանը։ Պետական բյուջեից ֆինանսավորվող «Հանրային» հեռուստաընկերության եթերում պարբերաբար հայտնվում են ծրագրեր և մեկնաբանություններ, որոնք փորձ են անում խեղաթյուրել այդ պատերազմում հայ ժողովրդի դերը և դրա ազդեցությունը մեր պատմության վրա։

Քարոզչական այս արշավում առանձնանում են մի քանի ակտիվ դերակատարներ՝ Փաշինյանի կնոջ, Աննա Հակոբյանի մտերիմ համարվող Արծրուն Հովհաննիսյանը, իշխանական մեդիայի կանոնավոր դեմքեր Լիլիթ Դալաքյանը, Ռուբեն Մեհրաբյանը, Արա Պապյանը և ուրիշներ։

Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ այս արշավի գլխավոր նախաձեռնողն ու պատվիրատուն հենց Նիկոլ Փաշինյանն է։ Ըստ նույն աղբյուրների՝ Փաշինյանը դեռ Մոսկվայից անձամբ է հանձնարարել քարոզչական թիմին սկսել լայնածավալ քննարկումներ՝ նպատակ ունենալով նվազեցնել Հայրենական պատերազմի պատմական արժեքը հայ հասարակության ընկալումներում։ Բացի այդ, ըստ շրջանառվող տեղեկատվության, քարոզչության հիմնական թեզերից մեկն այն է, թե իբր ֆաշիստական Գերմանիայի հաղթանակը կարող էր ավելի շահավետ լինել հայ ժողովրդի համար։

Թե ինչով է պայմանավորված նմանօրինակ ուղերձների տարածումը և ինչ է շահում Փաշինյանը, մեր աղբյուրները առայժմ չեն բացահայտում։

Նմանատիպ նյութեր

Ինչպես արդարացնես ապագա սպաների դարբնոցում զինաթափման խորհրդանիշի առկայությունը․ Գեղամ Մանուկյան

Ինչպես արդարացնես ապագա սպաների դարբնոցում զինաթափման խորհրդանիշի առկայությունը․ Գեղամ Մանուկյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը ֆեյսբուքյան էջում գրում է․ «Եւս մեկ հարված Բանակին Այս ընթացքով ՀՀ Զինված ուժերի 30-ամյա խորհրդանիշ արծվի փոխարեն, զինվորականների լուռ համաձայնությամբ իշխանությունները կտեղադրե՞ն աղավնի, ճնճղուկ կամ ջութակ։ Այլ...

Դամասկոսի հույն ուղղափառ եկեղեցում ահաբեկչության զոհերի և վիրավորների թվում հայեր չկան

Դամասկոսի հույն ուղղափառ եկեղեցում ահաբեկչության զոհերի և վիրավորների թվում հայեր չկան

Դամասկոսի հույն ուղղափառ Մար Էլիաս (Ս. Եղիա) եկեղեցում հունիսի 22-ին տեղի ունեցած ահաբեկչական գործողության հետևանքով արձանագրված զոհերի և վիրավորների մեջ հայեր չկան։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ այս մասին հայտնում է Հալեպի «Գանձասար» թերթը։ Հալեպի Բերիո թեմի առաջնորդարանը...

ՀՀ վարչապետի կողմից ծրագրավորված հարձակումները նպատակ ունեն լռեցնել Եկեղեցու ձայնը․ Մայր Աթոռ

ՀՀ վարչապետի կողմից ծրագրավորված հարձակումները նպատակ ունեն լռեցնել Եկեղեցու ձայնը․ Մայր Աթոռ

Հունիսի 16-21-ը, օրհնությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Մայր Աթոռում տեղի ունեցավ միաբանական համագումար, որին մասնակցում էին Սուրբ Էջմիածնի միաբաններ Հայաստանից և Սփյուռքից, ինչպես և ներկայացուցիչներ Մեծի Տանն Կիլիկիո...

Պուտինը չի պլանավորում զրույց Թրամփի հետ․ Ուշակով

Պուտինը չի պլանավորում զրույց Թրամփի հետ․ Ուշակով

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր չի պլանավորում զրույց ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփի հետ, РИА Новости-ի փոխանցմամբ, հայտնել է նախագահի օգնական Յուրի Ուշակովը։ Ավելի վաղ նա լրագրողներին տեղեկացրել էր, որ ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև Իրանի հարցով շփումները շարունակվում...

Կրակոցներ՝ Երևանում. կա տուժած

Կրակոցներ՝ Երևանում. կա տուժած

Երեկ՝ հունիսի 22-ին, կրակոցներ են հնչել Երևանում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 21:30-ի սահմաններում «Երևան» բժշկական կենտրոնից ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահaզանգ է ստացվել, որ Երևանի 1-03 շտապօգնության խումբը...