Մյանմայում երեկ տեղի ունեցած 7,3 և 6,4 մագնիտուդ ուժգնությամբ երկու երկրաշարժերի հետևանքով զոհերի թիվն ավելացել է՝ հասնել 1002-ի։
«Ռիա Նովոստի» գործակալությունը, վկայակոչելով Չինաստանի պետական հեռուստաընկերության հաղորդած տվյալները, հայտնում է, որ 2376 մարդ ստացել է տարբեր աստիճանի վնասվածքներ, շատ մարդիկ անհետ կորած են։
Տեղի բնակիչները նաև հայտնել են, որ հեռախոսագծերը խափանված են, իսկ էլեկտրամատակարարումը շատ վայրերում անջատված է։