MyAmeria Star․ Ամերիաբանկը ներկայացնում է բանկային քարտ և հավելված 6-18 տարեկանների համար

Ապր 9, 2025

Ամերիաբանկի նոր հավելվածը հնարավորություն է տալիս ունենալ բանկային թվային քարտ՝ Visa Star, ստանալ գումար այդ քարտին, կատարել վճարումներ, կանխիկացնել գումար բանկոմատից, լիցքավորել հեռախոսահամարը, իսկ 13 տարեկանից մեծ հաճախորդները նաև կարող են կցել իրենց քարտն Apple Pay և Google Pay դրամապանակներին

Ամերիաբանկը գործարկել է MyAmeria Star բանկային նոր հավելվածը՝ նախատեսված 6-ից 18 տարեկանների համար։ MyAmeria Star-ն անվտանգ և հարմարավետ բանկային լուծում է երեխաների և դեռահասների համար՝ ծնողական ամբողջական վերահսկողության հնարավորությամբ։

Հավելվածը հնարավորություն է տալիս ունենալ բանկային թվային քարտ՝ Visa Star, ստանալ գումար այդ քարտին, կատարել վճարումներ, կանխիկացնել գումար բանկոմատից, լիցքավորել հեռախոսահամարը, իսկ 13 տարեկանից մեծ հաճախորդները նաև կարող են կցել իրենց քարտն Apple Pay և Google Pay դրամապանակներին։ Երեխան իր հեռախոսահամարին SMS-ով ստանում է բանկային քարտի անվտանգույթան կոդը (CVV), որի օգնությամբ կարող է քարտով նաև օնլայն վճարումներ կատարել։ Հավելվածում ներառված է նաև QR վճարման գործառույթ՝ գործընկերների կողմից հատուկ առաջարկներով և զեղչերով գնումներ կատարելու համար։

Ի դեպ, գործում է գործարքների օրական սահմանաչափ՝ 20 000 ՀՀ դրամի չափով:

Գրանցման ընթացքը թեև պարզ է, սակայն պահանջում է ծնողի անմիջական ներգրավվածություն: Գրանցման մանրամասները՝ այստեղ։

Հավելենք, որ ծնողը կարող է իր MyAmeria հավելվածի միջոցով հետևել երեխայի ծախսերի պատմությանն ու ստանալ քաղվածք, բլոկավորել կամ վերաթողարկել երեխայի Visa Star քարտը։

MyAmeria Star-ը հասանելի է App Store-ում և Google Play-ում։

Նմանատիպ նյութեր

Հարկատուին «հերոս» անվանող իշխանությունը հարկերի հավաքման սահմանված շեմը, կարծես թե, չի գերազանցում․ «Ժողովուրդ»

Հարկատուին «հերոս» անվանող իշխանությունը հարկերի հավաքման սահմանված շեմը, կարծես թե, չի գերազանցում․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հարկերի հավաքման գործընթացը դարձել է էլ ավելի օրակարգային հարց իշխանությունների համար, քան Ցեղասպանության հանրահռչակումն ու ճանաչումը։ Հարկատուին «հերոս» անվանող իշխանությունը հարկերի հավաքման սահմանված շեմը, կարծես թե, չի գերազանցում։...

Փաշինյանի պահվածքը նախևառաջ թիմակիցներին էր ուղղված․ «Հրապարակ»

Փաշինյանի պահվածքը նախևառաջ թիմակիցներին էր ուղղված․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի՝ ԱԺ-ում դրսևորած անհավասարակշիռ վարքից հետո կոռուպցիոն սկանդալներում հայտնված ՔՊ-ականները շունչները պահած սպասում են՝ համոզված, որ Փաշինյանի այդքան քննադատված վարքն անհետևանք չի մնալու նաև իրենց համար։ Նրանցից մեկը մեզ ասաց,...

Հունվարից Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվը պակասել է․ «Ժողովուրդ»

Հունվարից Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվը պակասել է․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «2025 թվականի առաջին եռամսյակում` հունվար-մարտ ամիսներին, Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվը պակասել է։ 2025 թվականի հունվար-մարտ ամիսներին Հայաստան է այցելել 386,741 զբոսաշրջիկ։ 2025 թվականի հունվարին Հայաստան այցելել է 139,482...

Արցախցի պատգամավորները մտադրված են առաջադրել Շահրամանյանի թեկնածությունը․ «Հրապարակ»

Արցախցի պատգամավորները մտադրված են առաջադրել Շահրամանյանի թեկնածությունը․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Հայտնի է, որ Արցախի նախագահի պաշտոնավարման ժամկետը լրանում է մայիսի 21-ին, և որպեսզի այս ինստիտուտի լիազորությունները չավարտվեն, և Արցախի էջը հիմնովին չփակվի, Արցախի խորհրդարանում պետք է նախագահ ընտրեն՝ շաբաթներ առաջ իրականացրած...

Հերթական կրակոցը Խնածախի ուղղությամբ․ վնասվել է բնակելի տան տանիքը

Հերթական կրակոցը Խնածախի ուղղությամբ․ վնասվել է բնակելի տան տանիքը

Մայիսի 9-ին՝ ժամը 22:20-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Խնածախ բնակավայրի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել է բնակելի տան տանիքը։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ՊՆ-ից։...