MyAmeria Star․ Ամերիաբանկը ներկայացնում է բանկային քարտ և հավելված 6-18 տարեկանների համար

Ապր 9, 2025

Ամերիաբանկի նոր հավելվածը հնարավորություն է տալիս ունենալ բանկային թվային քարտ՝ Visa Star, ստանալ գումար այդ քարտին, կատարել վճարումներ, կանխիկացնել գումար բանկոմատից, լիցքավորել հեռախոսահամարը, իսկ 13 տարեկանից մեծ հաճախորդները նաև կարող են կցել իրենց քարտն Apple Pay և Google Pay դրամապանակներին

Ամերիաբանկը գործարկել է MyAmeria Star բանկային նոր հավելվածը՝ նախատեսված 6-ից 18 տարեկանների համար։ MyAmeria Star-ն անվտանգ և հարմարավետ բանկային լուծում է երեխաների և դեռահասների համար՝ ծնողական ամբողջական վերահսկողության հնարավորությամբ։

Հավելվածը հնարավորություն է տալիս ունենալ բանկային թվային քարտ՝ Visa Star, ստանալ գումար այդ քարտին, կատարել վճարումներ, կանխիկացնել գումար բանկոմատից, լիցքավորել հեռախոսահամարը, իսկ 13 տարեկանից մեծ հաճախորդները նաև կարող են կցել իրենց քարտն Apple Pay և Google Pay դրամապանակներին։ Երեխան իր հեռախոսահամարին SMS-ով ստանում է բանկային քարտի անվտանգույթան կոդը (CVV), որի օգնությամբ կարող է քարտով նաև օնլայն վճարումներ կատարել։ Հավելվածում ներառված է նաև QR վճարման գործառույթ՝ գործընկերների կողմից հատուկ առաջարկներով և զեղչերով գնումներ կատարելու համար։

Ի դեպ, գործում է գործարքների օրական սահմանաչափ՝ 20 000 ՀՀ դրամի չափով:

Գրանցման ընթացքը թեև պարզ է, սակայն պահանջում է ծնողի անմիջական ներգրավվածություն: Գրանցման մանրամասները՝ այստեղ։

Հավելենք, որ ծնողը կարող է իր MyAmeria հավելվածի միջոցով հետևել երեխայի ծախսերի պատմությանն ու ստանալ քաղվածք, բլոկավորել կամ վերաթողարկել երեխայի Visa Star քարտը։

MyAmeria Star-ը հասանելի է App Store-ում և Google Play-ում։

Նմանատիպ նյութեր

Այդ ո՞ւմ և ինչո՞ւմ եք մեղադրում. Գառնիկ Դանիելյան

Այդ ո՞ւմ և ինչո՞ւմ եք մեղադրում. Գառնիկ Դանիելյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Երեկ ուշ երեկոյան Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ բացելով Սյունիքի մարզի Խոզնավար բնակավայրի ուղղությամբ՝ վնասել են բնակելի տուն։  Այդ պահից սկսած մերձիշխանական լրատվամիջոցները...

Իսկ ջահերով երթի համար ներողություն չե՞ն խնդրելու.  Բենիամին Մաթևոսյան

Իսկ ջահերով երթի համար ներողություն չե՞ն խնդրելու. Բենիամին Մաթևոսյան

Նախօրեին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված երթին մասնակցել է ավելի քան 20 հազար մարդ։ Դրա մասին իր թելեգրամյան ալիքում գրել է քաղաքագետ, «Alphanews.am» տեղեկատվական ցանցի վերլուծաբան Բենիամին Մաթևոսյանը։ «Մասնակիցները ոչ միայն հարգեցին իրենց նախնիների...

Ցեղասպանության մասին հիշողությունը հայ ժողովրդին անվտանգ ապրելու հնարավորություն տալու պարտավորություն է նաև. Լուազո

Ցեղասպանության մասին հիշողությունը հայ ժողովրդին անվտանգ ապրելու հնարավորություն տալու պարտավորություն է նաև. Լուազո

Եվրախորհրդարանի ֆրանսիացի պատգամավոր Նատալի Լուազոն գրառում է կատարել X սոցիալական ցանցում՝ նվիրված Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին: «Հիշել հայ ժողովրդի դեմ իրականացված ցեղասպանությունը նշանակում է և՛ հարգել զոհերի հիշատակը, և՛ երաշխավորել, որ նրանց...

110 տարի է անցել 1915թ․ ապրիլի 24-ին սկսված ինքնության, կրոնական և մշակութային ցեղասպանությունից․ Թուրքիայի քրդամետ կուսակցություն

110 տարի է անցել 1915թ․ ապրիլի 24-ին սկսված ինքնության, կրոնական և մշակութային ցեղասպանությունից․ Թուրքիայի քրդամետ կուսակցություն

Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների հավասարություն և ժողովրդավարություն» կուսակցության (DEM) կենտրոնական գործադիր կոմիտեն գրավոր հայտարարություն է հրապարակել Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ՝ ուշադրություն հրավիրելով այն փաստի վրա, որ 1915 թվականի...