Միխայիլ Սաhակաշվիլուն դատապարտել են ևս 4,5 տարվա ազատազրկման

Մրտ 17, 2025

Թբիլիսիի դատարանը Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաhակաշվիլուն դատապարտել է 4,5 տարվա ազատազրկման՝ մեղավոր ճանաչելով 2021թ. աշնանը պետական սահմանն ապօրինի հատելու համար, երբ նա ութ տարվա բացակայությունից հետո գաղտնի վերադարձել էր երկիր։ Այս մասին հայտնել է «Փիրվելի TV»-ն։

Ներկա դատավճիռն արդեն չորրորդն է պետության նախկին ղեկավարի համար։ Երրորդը հայտարարվել է մարտի 12-ին՝ Սաակաշվիլին ինը տարվա ազատազրկման է ենթարկվել բյուջետային միջոցների խոշոր յուրացման գործով։ Դա երեք տարի է ավելացրել վեց տարվա ազատազրկմանը, որը նախկին նախագահը կրում էր 2021-ից ի վեր եւս երկու գործով՝ պատգամավոր Վալերի Գելաշվիլուն ծեծի ենթարկելու եւ «Վրաստանի միավորված բանկի» աշխատակից Սանդրո Գիրգվլիանուն սպանողներին ներում շնորհելու համար։

Վարույթում է մնում եւս մեկ գործ Թբիլիսիում 2007թ. ցույցի ուժային ցրման եւ Imedi հեռուստաընկերության զավթման գործով, որը պատկանում էր գործարար Բադրի Պատարկացիշվիլուն։

Նմանատիպ նյութեր

Էրդողանն Անկարայում փակ բանակցություններ է վարում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ

Էրդողանն Անկարայում փակ բանակցություններ է վարում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Անկարայում փակ բանակցություններ է վարում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ, հայտնել են Թուրքիայի ղեկավարի գրասենյակից։ Նշենք, որ դա տեղի է ունենում մայիսի 15-ին Ստամբուլում Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցություններին...

«Ի դեպ». Ամուր նյարդեր ունենք, ամուր ՊՆ՝ ոչ

Ի դեպ, մայիսի 13-ին Տավուշի մարզի Մովսես գյուղի բնակիչները կրակահերթեր են լսել: Տեղացիների խոսքով՝ կրակոցներն այնքան ուժեղ են եղել, որ լսվել են նույնիսկ Մովսես գյուղից 16 կմ հեռավորությամբ գտնվող Բերդ քաղաքում:...

Կարո՞ղ է Միրզոյանի նկատմամբ մահափորձի բացահայտումը բերի այսօրվա իշխանության հետքերին․ Մինասյան 

«Դուք էիք գեներացնում՝ Ռոբերտ Քոչարյանը 4 մլրդ դոլարի կարողություն ունի, հիմա հանրությանը պատասխանեք՝ ո՞ւր է 4 մլրդ-ն, օդո՞ւմ է, թե՞ չկա»,- ԱԺ-ում հայտարարեց ընդդիմադիր խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը՝ հավելելով, որ մարդիկ այս...

Անհապաղ պետք է կառավարությունը այս հարցը լուծի, մենք ինչպե՞ս ենք ապրելու․ «Պռոշյան» գործարանի աշխատակից

Տևական ժամանակ է ալկոհոլային խմիչքներ արտադրող և արտահանող հայկական ընկերությունների բեռնատարներն արգելափակված են Վրաստանի մաքսային տարածքում։ Դեպի Ռուսաստան տեղափոխվող բեռները Վրաստանի մաքսային տարածքում կանգնեցվել են, մեքենաներից հանվել...

Հոսանքահարման հետևանքով զինծառայող է մահացել

Հոսանքահարման հետևանքով զինծառայող է մահացել

Մայիսի 13-ին՝ ժամը 10։30-ի սահմաններում, դեռևս չպարզված հանգամանքներում հոսանքահարման հետևանքով մահացել է ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող Կարեն Էդգարի Ավետիսյանը։ Այս մասին հայտնում են Պաշտպանության նախարարությունից։ Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով...