Միրզոյանն այդպես էլ չասաց, թե ինչ փոխզիջումների է գնացել ադրբեջանական կողմը․ «Հրապարակ»

Մրտ 15, 2025

«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԺ-ում 5 ժամից ավելի տեւած քննարկմանը ՀՀ արտգործնախարարն այդպես էլ հստակ չպատասխանեց՝ խաղաղության «համաձայնեցված» պայմանագիրն արդյո՞ք երաշխավորում է, որ ադրբեջանական զորքերը դուրս կգան ՀՀ սուվերեն տարածքից: Հիշեցնենք, որ արդեն քանի տարի է՝ Ադրբեջանն օկուպացրել է ՀՀ սուվերեն տարածքից մոտ 200 ք/կմ տարածք:

Հարց հնչեց նաեւ, թե արդյո՞ք տարածաշրջանում եւ մասնավորապես Հայաստանում տիրելու է խաղաղություն, երբ փաստաթուղթը կնքվի, կամ՝ արդյո՞ք առանց ածանցյալ պահանջների ընդունման ստորագրվելու է խաղաղության թուղթը․ խոսքը 350 հազար ադրբեջանցիների Հայաստան բերելու, «Զանգեզուրի միջանցք» կոչվածը տալու, Սահմանադրություն փոխելու, «ռազմական հանցագործներին» Ադրբեջանին հանձնելու պահանջների մասին է։ Ավելին՝ ԱԳ նախարարը լրագրողների հետ ճեպազրույցում գրեթե ասաց․ «Ցավոք, կան նման պահանջներ, դա լավ չէ, եւ պետք է այնպես անենք, որ այդ նախապայմաններն առաջ չքաշվեն»։

Ստացվում է, որ Նիկոլ Փաշինյանն Ալիեւի հետ փորձում է փրկել իր վարկանիշը՝ հանրությանը հավատացնելով, թե խաղաղության պայմանագրի բանակցություններն ավարտվել են, եւ իր խոստացած խաղաղության դարաշրջանը շուտով բացվելու է, մինչդեռ իրականում այդ հայտարարությունները դեռ ոչինչ չեն նշանակում։

Ի դեպ, ողջ քննարկման ընթացքում Միրզոյանն այդպես էլ չասաց, թե ինչ փոխզիջումների է գնացել ադրբեջանական կողմը: Փոխարենը տանում էր այն գիծը, որ եթե չհամաձայնեին ադրբեջանական պահանջներին, պատերազմ էր լինելու։

Ի դեպ, ՔՊ-ում երեկ համար մեկ դրություն էր հայտարարվել Միրզոյանի այցի առիթով, արտաքին հարաբերությունների հանձնաժողովում կառավարության ծրագրի անցած տարվա գործունեության քննարկմանը եկել էր նաեւ ՔՊ-ական կռվող բրիգադը, որոնք հանձնաժողովի անդամ չէին, բայց մինչեւ վերջ մնացին, որ եթե խոսակցությունն ընդդիմությունը թեժացնի, «մարտի» նետվեն։ Ներկա էին Սիսակ Գաբրիելյանը, Ռուստամ Բաքոյանը, Արմեն Խաչատրյանը, Նարեկ Ղահրամանյանը, միայն Վահագն Ալեքսանյանը չկար»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Նմանատիպ նյութեր

Շվեցարիայի հայոց թեմն իր զորակցությունն է հայտնում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին և Վեհափառ Հայրապետին

Շվեցարիայի հայոց թեմն իր զորակցությունն է հայտնում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին և Վեհափառ Հայրապետին

Ժընեւ Յունիս 2025թ. Յանուն Շվեյցարիոյ հայոց թեﬕն եւ անոր համայն հաւատացեալ անդաﬓերուն եւ բոլոր Միութիւներուն եւ հիﬓարկներուն կու գանք Հայրենի իշխանութիւներուն ուշադրութեան յանձնելու թէ՝ Աﬔնայն Հայոց Կաթողիկոսը՝ որպէս ազգային ﬕասնութեան խորհրդանիշ, ի յարկին իրաւունք...

Դատավոր Դավիթ Գրիգորյանն արդարացվել է

Դատավոր Դավիթ Գրիգորյանն արդարացվել է

Դատավոր Դավիթ Գրիգորյանն արդարացված է։ Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը՝ դատավոր Կարեն Ամիրյանի նախագահությամբ, կազմով՝ դատավորներ Մեսրոպ Մակյանի, Արմեն Հովհաննիսյանի, անփոփոխ է թողել Երևանի ընդհանուր իրավասության դատարանի (լիազորությունները կասեցված, ապա՝ ռեզերվային...

«Հեռու մնա Հայ Առաքելական եկեղեցուց» խորագրով բողոքի ցույց է անցկացվել Թբիլիսիում

«Հեռու մնա Հայ Առաքելական եկեղեցուց» խորագրով բողոքի ցույց է անցկացվել Թբիլիսիում

Հունիսի 12-ին կայացել է ` «Հեռու մնա Հայ Առաքելական եկեղեցուց» խորագրով բողոքի ցույց, իբրև  աջակցություն Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուն և ազգային արժեքների պաշտպանությանը։ Ցույցին ելույթ է ունեցել «Վրաստանի հայ համայնք» հկ-ի նախագահ` Արթուր Միրզոյանը, դատապարտելով ՀՀ...

Ձգտում ենք Հայաստանի շուրջ ստեղծել խաղաղության և բարգավաճման միջավայր․ Արարատ Միրզոյան

Ձգտում ենք Հայաստանի շուրջ ստեղծել խաղաղության և բարգավաճման միջավայր․ Արարատ Միրզոյան

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Մարսելում «Միջերկրական Ռաիսինա» համաժողովի շրջանակներում Հնդկաստանի ԱԳ նախարար Սուբրամանյամ Ջայշանկարի հետ համատեղ մասնակցել է պանելային քննարկման: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ-ն: Նախարար Միրզոյան. «Առաջին բանը, որ ես կցանկանայի նշել,...

Մեռելածին իմպիչմենտացման հետքերով․ Ռուբեն Հակոբյան

Մեռելածին իմպիչմենտացման հետքերով․ Ռուբեն Հակոբյան

Ռուբեն Հակոբյանը ֆեյսբուքյան իր ջում գրում է․ Ողջունում եմ ԱԺ «Հայաստան» դաշինքի կեցվածքն ու քաղաքական դիրքորոշումը՝ իմպիչմենտ կոչվող այս օրենսդրական աճպարարության նկատմամբ։ Ավանտյուրայի տերերը այդպես էլ չհասկացան, որ տակից նենգ խաղեր տալը ներկայացնել որպես հայրենիքը...