«Մեր մոտեցումը հետևյալն է՝ մեր երկրի ներսում և մեր երկրի շուրջ խաղաղ չէ։ Մինչև ընտրութուներ, տեղի են ունենալու բազմաթիվ իրադարձություններ․ հետևաբար, մենք պետք է պատրաստվենք ցանկացած սցենարի, այդ թվում՝ նաև փողոցային պայքարի։ Եվ երբ կգա ընտրությունների ժամանակը, այդ ժամանակ կքննարկենք ընտրությունների մանակցության ձևաչափը, մոտեցումները և ֆորմատը։ Մենք միշտ պնդել ենք և հիմա էլ կանխատեսում ենք, որ մինչև ընտրություններ բազմաթիվ իրադարձություններ են տեղի ունենալու։ Արդյո՞ք սա մինչև ընտրությունները չի կնքելու կաիտուլյացիայի պայմանագիր, որը ինքն ներկայացնում է «խաղաղության համաձայնագիր»,- մամուլի ասուլիսում ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։
«Իսկ էն մոտեցումը, որ դե լավ ընտրություններն անիմաստ են․ կա՞ Հայաստանում մի քաղաքական ուժ․ որ ասել է՝ էդ ընտրություններին չեմ մասնակցում, այդ թվում՝ նաև նրանք, ովքեր այդ ընտրությունների դեմ են խոսում։ Իրենք հայտարարել ե՞ն, որ չեն մասնակցում։ Իմ տպավորությամբ, Հայաստանի քաղաքական դաշտի բոլոր միավորները, ըստ էության, պատրաստվում են էդ ընտրություններին։ Մեր մոտեցումը շարունակում է մնալ հետևյալը՝ պետք է պատրաստ լինել ցանկացսծ սցենարի, չպետք է բացառել փողոցային ճաապարհով սրանց հեռացնելը․ ընդհակառակը, պետք է պատրաստվել առաջին հերթին դրան, նոր դրա արդյունքների հիման վրա կհասկանանք՝ էդ ընտրությունները երբ տեղի կուեննան, ինչ ֆորմատով»,- ասաց Իշխան Սաղաթելյանը և ամփոփեց խոսքը հետևյալով․ «Եթե սրանք շարունակում են մնալ իշխանության, հետաքրքրիր է՝ էդ ընտրությունները Հայաստանի ինչ սահմաններում է տեղի ունենալու։ Որովհետև սրանք աշուն-գարուն սովորաբար Հայաստանից ինչ—որ կտորներ հանձնում են»։
Մանրամասն՝ տեսանյութում։