Մինչ Ադրբեջանին եք հանձնում ականապատ դաշտերի քարտեզներ, երեկվա քոչվորն այսօր մեզանից ինքնություն է գողանում․ Գալստյան

Ապր 11, 2025

ՀՅԴ Բյուրոյի անդամ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը ֆեյսբուքյան էջում գրել է.

«ԱԳՆ և Կառավարություն․ Դուք ոչ միայն անուղղելի տգետ եք, ինչպես հրապարակայնորեն խոստովանեցիք այսօր, այլև՝ ապիկար եք ու անճար, պետությունից ու արժանապատվությունից կիլոմետրերով հեռու։

Մինչ Ադրբեջանին եք հանձնում ականապատ դաշտերի քարտեզներ, մինչ խաղաղություն եք մուրում՝ դառնալով Բաքվի բանտերում ՀՀ քաղաքացիների և հայ ժողովրդի հավաքական նվաստացման հանցակից, մինչ պատրաստակամություն եք հայտնում միջազգային ատյաններից հետ կանչել ՀՀ հայցերը, մինչ հայտարարում եք, թե մեր հողից թշնամուն հեռացնելու նպատակ չունեք, երեկվա քոչվորն այսօր մեզանից ինքնություն է գողանում ու մեր մշակութային ժառանգությունն է յուրացնում։ Եվ այս ամենը կատարվում է օրը ցերեկով, Վատիկանում, քրիստոնեության օրրանում։ Որովհետև դուք չկաք։ Ձեր իշխանության ամեն օրը ցավ է ու նվաստացում»։

Նմանատիպ նյութեր

Մի խումբ երիտասարդների վիճաբանություն-ծեծկռտnւքի հետևանքով պայմանագրային զինծառայողը տեղափոխվել է հիվանդանոց

Մի խումբ երիտասարդների վիճաբանություն-ծեծկռտnւքի հետևանքով պայմանագրային զինծառայողը տեղափոխվել է հիվանդանոց

Ապրիլի 12-ին վիճաբանություն և դանակահարություն է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 23:50-ի սահմաններում «Արտաշատ» բժշկական կենտրոնից ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Արտաշատի բաժին ահազանգ է ստացվել, որ դանակահարված ու անգիտակից վիճակում իրենց մոտ է...

Գյումրեցիները թասիբի մեռած մարդիկ են, ժողովրդի հաշվին առևտուր չի լինելու. Կարեն Սիմոնյան

«Հուսով եմ, որ չենք ունենա նման դեպք: Գյումրեցին թասիբով է, նման դավաճանական քայլի չեն գնա»,- այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Գյումրու ավագանու «Մայր Հայաստան» կուսակցությունների դաշինքի անդամ Կարեն Սիմոնյանը՝ պատասխանելով հարցին,...

Գյումրու ավագանու նիստը մեկնարկեց աղոթքով

Գյումրու նորընտիր ավագանու առաջին նիստն է, օրակարգում քաղաքապետի ընտրության հարցն է։ Այն վարում է Վարդան Ղուկասյանը։ Նրա առաջարկով նիստը մեկնարկեց Տերունական աղոթքով և Գյումրու օրհներգով։ «Քաղաքացիական պայմանագիր»-ը նիստին չի մասնակցում:...

Սարիկ Մինասյանը հայտարարում է՝ տեր է յուրաքանչյուրի քվեին, բայց նիստին չի մասնակցում

Սարիկ Մինասյանը հայտարարում է՝ տեր է յուրաքանչյուրի քվեին, բայց նիստին չի մասնակցում

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Գյումրիի քաղաքապետի թեկնածու Սարիկ Մինասյանը գրել է. «Սիրելի՛ գյումրեցիներ, հարգելի՛ համաքաղաքացիներ, Ես տեր եմ յուրաքանչյուրիդ քվեին և առաջնորդվելով հենց այս գաղափարով, հայտարարում եմ, որ «Քաղաքացիական պայմանագիր»-ը...