«Հայտնի է, որ արդարների ճանապարհը դժվար է, և արդարներին հաղթանակը դժվարությամբ է տրվում, բայց դա հենց իրական հաղթանակ է և իրական վաստակած հաղթանակ է։ Այն խոսքը, որ Միքայել սրբազանն իրականում ամենաազատ մարդն է, լիովին համապատասխանում է, և շատերը, որոնց թվում է, թե իրենք ազատ են, շատ-շատ հարցերում ավելի կախված են, ավելի անազատ են, քան Միքայել սրբազանը։ Սա, կարծում եմ, նաև այն ամենամեծ գնահատականն է, որ հանրությունը տվել է արդար հոգևորականին, իրական ազնվականին, իրական ազնվասերին»,- այսօր՝ դեկտեմբերի 27-ին, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը։ Ռուբեն Մելքոնյանը, մի շարք հասարակական-քաղաքական գործիչների, քաղաքացիների, հոգևորականների հետ եկել էր «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի մոտ։ Հիվանդանոցում վիրահատվել է Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը, որը քաղաքական դրդապատճառներով դատապարտվել է երկու տարվա ազատազրկման։ Այսօր սրբազանի ծննդյան օրն է, լրացավ նրա 62-ամյակը։
«Հայ Առաքելական Եկեղեցին, և հայ ազգի տարբեր խնդիրները միշտ հայտնվել են գեոպոլիտիկ տիրույթում, բայց դարերի ընթացքում Հայ Առաքելական Եկեղեցու և նվիրյալ հոգևորականների, ինչպիսին են Միքայել Աջապահյաը և նաև իր տոհմի՝ Աջապահյանների, Հեթումյանների գլխավորությամբ, հայ ժողովուրդը կարողացել է հաղթանակել։
Իհարկե՝ չպետք է պարզունակ մտածել, թե սա միայն ներքին հարց է։ Սա, բնական է, որ ավելի լայն ընդգրկում ունեցող հարց է, և վստահ եմ, որ Հայ Առաքելական Եկեղեցու գլխավորուրթյամբ, հայ ազգի արթմնի հատվածի համախմբմամբ մենք կարողանալու ենք շարունակել մեր դսրավոր ընթացքը, շարունակել մեր հաղթանակները, որոնք պարգևել են այս ազգին նաև Աջապահյան տոհիմի բազմաթիվ հոգևորականներ»,- ասաց Ռուբեն Մելքոնյանը։
Առավել մանրամասն՝ տեսանյութում։






