Միքայել սրբազանն ասել է՝ ես ուզում եմ գնալ, վախենալու բան չունեմ՝ տեղյակ լինելով իրավական հետեւանքների մասին: Այս մասին ասուլիսում նշեց Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի պաշտպանական թիմի անդամ Արա Զոհրաբյանը։
«Սրբազանն ասաց, որ ոտքով կգնա, ոտքով քայլեց մի հատված, հետո մեքենայով ուղեւորվեցինք քննչական կոմիտե: Ամբողջ ճանապարհին մտածում էի, որ իրենք կարող են փորձել ինչ-որ օպերացիա անել, նույնիսկ փորձեցին Միքայել սրբազանի ձեռքերը կոմիտեի դիմաց բռնել, չթույլատրեցինք, եւ Միքայել սրբազանն իր կամքով մինչեւ քննիչի սենյակ հասավ առանց բռնի ուղեկցության: Երբ արձանագրության մեջ իրենք գրում էին՝ ձերբակալեցինք եւ այլն, մեր պաշտպանական թիմի կողմից այդ ուղղումը կատարվեց, որովհետեւ Միքայել սրբազանը մինչեւ քննիչի սենյակ եկել է կամովին: Կար երկու տարբերակ՝ կամովին գնալ կամ հարկադրաբար տանել։ Ինչքան էլ մենք զգացմունքային դաշտում ասենք, որ կար երրորդ տարբերակ, պետք է ասեմ՝ երրորդ տարբերակ չկար»,- նշեց փաստաբանը:
Մանրամասն՝ տեսանյութում։