ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ցույց է տվել՝ ինչ կպատահի, եթե սեղմի Սպիտակ տան աշխատասենյակի գրասեղանին գտնվող կարմիր կոճակը: Ամերիկացի առաջնորդի խոսքով՝ կոճակն անհրաժեշտ է դիետիկ Coca-Cola պատվիրելու, այլ ոչ թե միջուկային զենք գործարկելու համար։
«Բոլորը կարծում են, որ դա միջուկային հարվածի համար է: Շատերն ասում են, որ եթե ես սեղմեմ այն, աշխարհի վերջը կլինի, բայց այն դիետիկ Coca Cola պատվիրելու համար է»,- Fox News-ի լրագրողին ասել է ԱՄՆ նախագահը։
Թրամփն այս կոճակն օգտագործում էր դեռ նախագահության առաջին ժամկետի ընթացքում, սակայն Ջո Բայդենն իշխանության գալուց հետո հեռացրել էր կոճակը աշխատասաենյակից: Թրամփը վերընտրվելուց հետո վերադարձրել է Coca-Cola պատվիրելու համար կարմիր կոճակը: