«Միջանցքի» հարցում Ադրբեջանը շատ է շտապում, չնայած արտաքուստ հակառակ պատկեր/տպավորությունն է փորձում ստեղծել․ Արմեն Պետրոսյան

Ապր 14, 2025

«Ինչպես վերջին շրջանի ադրբեջանական պաշտոնական, վերլուծական, քարոզչական խոսույթը, այնպես էլ հատկապես Անթալիայի ամենամյա դիվանագիտական ֆորումի շրջանակներում ադրբեջանական իշխանությունների ներկայացուցիչների հայտարարություններն աստիճանաբար ջրի երես են դուրս բերում Երևանի հետ հարաբերությունների գլխավոր նախապայմանը»,-արձանագրում է տարածաշրջանային հարցերով փորձագետ Արմեն Պետրոսյանը։

Նա նշում է.

«Եվ դա ոչ «Հայաստանի սահմանադրության փոփոխությունն» է, ոչ էլ «ԵԱՀԿ ՄԽ լուծարումը», որոնք ընդամենը գործընթացի քարոզչական քողն ապահովելու համար են։ Խնդիրը Հայաստանի տարածքով Ադրբեջանը Նախիջևանին կապող անխափան «կապուղու/միջանցքի» ապահովումն է։ Նշվածի վառ ապացույցը նշված միջոցառման ընթացում Ջ. Բայրամովի տողատակային և Է. Ամիրբեկովի բաց տեքստով ակնարկներն էին։

«Միջանցքի» հարցում Ադրբեջանը շատ է շտապում, չնայած արտաքուստ հակառակ պատկեր/տպավորությունն է փորձում ստեղծել։ Այս ուղղությամբ անթաքույց կերպով ակտիվացրել են Իրանի հետ «այլընտրանքայի կապուղու» կառուցման քննարկումները, տնտեսապես Հայաստանին շահագրգռելու փորձերը, ինչպես նաև մշտապես շրջափակված մնալու սպառնալիքները։ Չի բացառվում նաև, որ Բաքուն մեծացրել է ճնշումը նաև Անկարայի վրա՝ Երևանի հետ կարգավորման գործընթացում որևէ էական քայլ չկատարելու պահանջով՝ կարճաժամկետ հեռանկարում ցանկալի լուծումների հասնելու հաշվարկով։

Բաքվի նման մարտավարության օգտին են նաև աշխարհաքաղաքական և տարածաշրջանային զարգացումները։ Դրանք թույլ են տալիս Ադրբեջանին անխոչընդոտ կերպով դիմել ուժի սպառնալիքի կիրառմանը՝ վերջին մեկ ամսվա ընթացքում անընդհատ ապահովելով սահմանային լարվածություն, ինչպես նաև հեռանկարում պահպանելով «միջանցքի բացման» ուժային սցենարի կիրառման տեսական հնարավորությունը։ Ուստի խիստ կանխատեսելի է, որ առաջիկայում ադրբեջանական կողմը մեծացնելու է համակողմանի ճնշումը Հայաստանի նկատմամբ՝ կիրառելով նաև «բլեֆի» տարատեսակ տարբերակներ։

Ստեղծված բարդագույն իրավիճակում անհրաժեշտ է, որպեսզի Հայաստանը չտրվի որևէ սադրանքի, չդրսևորի անհարկի հավելյալ շտապողականություն/կառուցողականություն և ամուր նյարդերով անցնի այս միջանկյալ շրջափուլը։ Ավելին, Երևանը պետք է թուլացնի նաև խաղաղության համաձայնագրի ստորագրմանը միտված ջանքերը՝ ի ցույց դնելով ադրբեջնական կողմի ապակառուցողական վարքագիծը և շարունակելով բնականոն ընթացքը՝ կենտրոնանալով այլ ներքին և արտաքին օրակարգային խնդիրների վրա։

Աշխարհաքաղաքական և տարածաշրջանային այսպիսի պայմաններում, վստահաբար, սխալվելու ավելի մեծ հավանականություն ունի այն դերակատարը, որը շտապում է։ Իսկ շտապելու ավելի հիմնավոր պատճառ ունի Ադրբեջանը, քանի որ նրա ակնկալիքներն են Հայաստանից անսպառ»։

Նմանատիպ նյութեր

Սյունիքում այսօր մահացած զինվորը Սիսիանի Աշոտավան համայնքից էր, 9 ամիս առաջ էր զորակոչվել բանակ

Սյունիքում այսօր մահացած զինվորը Սիսիանի Աշոտավան համայնքից էր, 9 ամիս առաջ էր զորակոչվել բանակ

Սյունիքում այսօր մահացած զինծառայողը Արթուր Ավետիսյանն է, բանակ է զորակոչվել 9 ամիս առաջ։ Արթուրը Սիսիանի Աշոտավան համայնքից էր։  News.am-ին համայնքից հայտնել են, որ նա տան միակ որդին էր, մեկ քույր ունի։ Ավելի վաղ հայտնել էինք, որ Սյունիքում սահմանապահ զորքերի զինվոր...

ՔԿ-ն հրաժարվել է վարույթ նախաձեռնել սկանդալային հրապարակման առիթով. Ռոման Երիցյան

ՔԿ-ն հրաժարվել է վարույթ նախաձեռնել սկանդալային հրապարակման առիթով. Ռոման Երիցյան

Փաստաբան Ռոման Երիցյանի ֆեյսբուքյան գրառումը. «Գրավոր իրազեկվել եմ, որ ՀՀ քննչական կոմիտեն հրաժարվում է ստորև կատարված հրապարակման առիթով նախաձեռնել քրեական վարույթ Հիշեցնում եմ, որ ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածը առավելագույնը 2 տարվա ազատազրկման տեսքով...

Վլադիմիր Պուտինի և Սթիվ Ուիթքոֆի հանդիպումը տևել է երեք ժամ

Վլադիմիր Պուտինի և Սթիվ Ուիթքոֆի հանդիպումը տևել է երեք ժամ

Վլադիմիր Պուտինի և Սթիվ Ուիթքոֆի հանդիպումը տևել է երեք ժամ, եղել է կառուցողական և օգտակար։ Այս մասին ասել է Պուտինի օգնական Յուրի Ուշակովը։ «Զրույցը թույլ տվեց լրացուցիչ մոտեցնել դիրքորոշումները ոչ միայն Ուկրաինայի, այլև միջազգային այլ հարցերի շուրջ։ Երկխոսությունը...

ԱԱԾ-ն հաստատում է՝ զինծառայող է մահացել

ԱԱԾ-ն հաստատում է՝ զինծառայող է մահացել

«Ս.թ. ապրիլի 25-ին ՀՀ Սյունիքի մարզի ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի ստորաբաժանումներից մեկի ժամկետային զինծառայող Ա.Ա-ն, ըստ նախնական տվյալների՝ իրեն ամրակցված ինքնաձիգից ստանալով հրազենային վնասվածք՝ մահացել է։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԱԾ-ից։ Դեպքի հանգամանքները...

Աշխարհի շուրջ երկու տասնյակ երկրներում տեղի են ունեցել Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված երթեր և ակցիաներ

Աշխարհի շուրջ երկու տասնյակ երկրներում տեղի են ունեցել Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված երթեր և ակցիաներ

Աշխարհի շուրջ երկու տասնյակ երկրներում, Հայաստանի մի քանի քաղաքներում ՀՅԴ կառույցների և ուղեկից միությունների կազմակերպմամբ տեղի են ունեցել Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված ոգեկոչման արարողություններ, երթեր և...