«Միջանցքի» հարցում Ադրբեջանը շատ է շտապում, չնայած արտաքուստ հակառակ պատկեր/տպավորությունն է փորձում ստեղծել․ Արմեն Պետրոսյան

Ապր 14, 2025

«Ինչպես վերջին շրջանի ադրբեջանական պաշտոնական, վերլուծական, քարոզչական խոսույթը, այնպես էլ հատկապես Անթալիայի ամենամյա դիվանագիտական ֆորումի շրջանակներում ադրբեջանական իշխանությունների ներկայացուցիչների հայտարարություններն աստիճանաբար ջրի երես են դուրս բերում Երևանի հետ հարաբերությունների գլխավոր նախապայմանը»,-արձանագրում է տարածաշրջանային հարցերով փորձագետ Արմեն Պետրոսյանը։

Նա նշում է.

«Եվ դա ոչ «Հայաստանի սահմանադրության փոփոխությունն» է, ոչ էլ «ԵԱՀԿ ՄԽ լուծարումը», որոնք ընդամենը գործընթացի քարոզչական քողն ապահովելու համար են։ Խնդիրը Հայաստանի տարածքով Ադրբեջանը Նախիջևանին կապող անխափան «կապուղու/միջանցքի» ապահովումն է։ Նշվածի վառ ապացույցը նշված միջոցառման ընթացում Ջ. Բայրամովի տողատակային և Է. Ամիրբեկովի բաց տեքստով ակնարկներն էին։

«Միջանցքի» հարցում Ադրբեջանը շատ է շտապում, չնայած արտաքուստ հակառակ պատկեր/տպավորությունն է փորձում ստեղծել։ Այս ուղղությամբ անթաքույց կերպով ակտիվացրել են Իրանի հետ «այլընտրանքայի կապուղու» կառուցման քննարկումները, տնտեսապես Հայաստանին շահագրգռելու փորձերը, ինչպես նաև մշտապես շրջափակված մնալու սպառնալիքները։ Չի բացառվում նաև, որ Բաքուն մեծացրել է ճնշումը նաև Անկարայի վրա՝ Երևանի հետ կարգավորման գործընթացում որևէ էական քայլ չկատարելու պահանջով՝ կարճաժամկետ հեռանկարում ցանկալի լուծումների հասնելու հաշվարկով։

Բաքվի նման մարտավարության օգտին են նաև աշխարհաքաղաքական և տարածաշրջանային զարգացումները։ Դրանք թույլ են տալիս Ադրբեջանին անխոչընդոտ կերպով դիմել ուժի սպառնալիքի կիրառմանը՝ վերջին մեկ ամսվա ընթացքում անընդհատ ապահովելով սահմանային լարվածություն, ինչպես նաև հեռանկարում պահպանելով «միջանցքի բացման» ուժային սցենարի կիրառման տեսական հնարավորությունը։ Ուստի խիստ կանխատեսելի է, որ առաջիկայում ադրբեջանական կողմը մեծացնելու է համակողմանի ճնշումը Հայաստանի նկատմամբ՝ կիրառելով նաև «բլեֆի» տարատեսակ տարբերակներ։

Ստեղծված բարդագույն իրավիճակում անհրաժեշտ է, որպեսզի Հայաստանը չտրվի որևէ սադրանքի, չդրսևորի անհարկի հավելյալ շտապողականություն/կառուցողականություն և ամուր նյարդերով անցնի այս միջանկյալ շրջափուլը։ Ավելին, Երևանը պետք է թուլացնի նաև խաղաղության համաձայնագրի ստորագրմանը միտված ջանքերը՝ ի ցույց դնելով ադրբեջնական կողմի ապակառուցողական վարքագիծը և շարունակելով բնականոն ընթացքը՝ կենտրոնանալով այլ ներքին և արտաքին օրակարգային խնդիրների վրա։

Աշխարհաքաղաքական և տարածաշրջանային այսպիսի պայմաններում, վստահաբար, սխալվելու ավելի մեծ հավանականություն ունի այն դերակատարը, որը շտապում է։ Իսկ շտապելու ավելի հիմնավոր պատճառ ունի Ադրբեջանը, քանի որ նրա ակնկալիքներն են Հայաստանից անսպառ»։

Նմանատիպ նյութեր

Ռուբեն Վարդանյանի հանցագործությունը պարզապես ԼՂ-ի ժողովրդի արժանապատվության և ինքնորոշման իրավունքի պաշտպանությունն էր. Փաստաբան

Ռուբեն Վարդանյանի հանցագործությունը պարզապես ԼՂ-ի ժողովրդի արժանապատվության և ինքնորոշման իրավունքի պաշտպանությունն էր. Փաստաբան

Ռուբեն Վարդանյանի հանցագործությունը պարզապես ԼՂ-ի ժողովրդի արժանապատվության և ինքնորոշման իրավունքի պաշտպանությունն էր։ Այս մասին այսօր ԱՄՆ Կոնգրեսի Թոմ Լանտոսի անվան մարդու իրավունքների հանձնաժողովի լսումների ժամանակ հայտարարել է Ռուբեն Վարդանյանի միջազգային իրավական...

ԶՊՄԿ-ից ազատված 8 աշխատող դիմել է դատարան՝ աշխատանքի վերականգման համար․ hetq.am

ԶՊՄԿ-ից ազատված 8 աշխատող դիմել է դատարան՝ աշխատանքի վերականգման համար․ hetq.am

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի (ԶՊՄԿ) նախկին աշխատակից Վահե Մխիթարյանը «Հետքի» հետ զրույցում նշել է, որ փետրվարին ընկերության կողմից ազատված 8 աշխատակիցները դատարան են դիմել աշխատանքի վերականգնման հայցով։ Նախքան դատարան դիմելը, ըստ Մխիթարյանի, իրենք սահմանված...

Ռուսաստանն ԱՄՆ-ի հետ հարաբերությունները կզարգացնի ոչ ի վնաս իր գործընկերներ. Լավրով

Ռուսաստանն ԱՄՆ-ի հետ հարաբերությունները կզարգացնի ոչ ի վնաս իր գործընկերներ. Լավրով

Ռուսաստանն ԱՄՆ-ի հետ հարաբերությունները կզարգացնի ոչ ի վնաս իր գործընկերների։ Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը: «Բոլորը մոտ ժամանակներս կտեսնեն, որ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն փոխադարձ հետաքրքրություն ունեն կառուցողական...

Իրանում կրկին խոշոր պшյթյուն է տեղի ունեցել. կան զnհ և վիրավnրներ

Իրանում կրկին խոշոր պшյթյուն է տեղի ունեցել. կան զnհ և վիրավnրներ

Իրանի Սպահան քաղաքում «Ava Nar Parsian» ընկերության պահեստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով 1 մարդ զոհվել է, ևս 2-ը՝ վիրավորվել։ Այս մասին հայտնում է Mehr գործակալությունը։ Ըստ «Iran International» լրատվականի՝  «Ava Nar Parsian» ընկերությունը մասնագիտացած է «այրվող...

Ինչո՞վ է հայտնի իրավապահների թիրախում հայտնված դատավոր Արտուշ Գաբրիելյանը

Ինչո՞վ է հայտնի իրավապահների թիրախում հայտնված դատավոր Արտուշ Գաբրիելյանը

News.am-ը գրում է. Կաշառք տալու, ստանալու և կաշառք ստանալուն օժանդակելու դեպքերի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթով անցնող Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանը, ով դատավորի պաշտոնին...