«Միջանցքի» հարցում Ադրբեջանը շատ է շտապում, չնայած արտաքուստ հակառակ պատկեր/տպավորությունն է փորձում ստեղծել․ Արմեն Պետրոսյան

Ապր 14, 2025

«Ինչպես վերջին շրջանի ադրբեջանական պաշտոնական, վերլուծական, քարոզչական խոսույթը, այնպես էլ հատկապես Անթալիայի ամենամյա դիվանագիտական ֆորումի շրջանակներում ադրբեջանական իշխանությունների ներկայացուցիչների հայտարարություններն աստիճանաբար ջրի երես են դուրս բերում Երևանի հետ հարաբերությունների գլխավոր նախապայմանը»,-արձանագրում է տարածաշրջանային հարցերով փորձագետ Արմեն Պետրոսյանը։

Նա նշում է.

«Եվ դա ոչ «Հայաստանի սահմանադրության փոփոխությունն» է, ոչ էլ «ԵԱՀԿ ՄԽ լուծարումը», որոնք ընդամենը գործընթացի քարոզչական քողն ապահովելու համար են։ Խնդիրը Հայաստանի տարածքով Ադրբեջանը Նախիջևանին կապող անխափան «կապուղու/միջանցքի» ապահովումն է։ Նշվածի վառ ապացույցը նշված միջոցառման ընթացում Ջ. Բայրամովի տողատակային և Է. Ամիրբեկովի բաց տեքստով ակնարկներն էին։

«Միջանցքի» հարցում Ադրբեջանը շատ է շտապում, չնայած արտաքուստ հակառակ պատկեր/տպավորությունն է փորձում ստեղծել։ Այս ուղղությամբ անթաքույց կերպով ակտիվացրել են Իրանի հետ «այլընտրանքայի կապուղու» կառուցման քննարկումները, տնտեսապես Հայաստանին շահագրգռելու փորձերը, ինչպես նաև մշտապես շրջափակված մնալու սպառնալիքները։ Չի բացառվում նաև, որ Բաքուն մեծացրել է ճնշումը նաև Անկարայի վրա՝ Երևանի հետ կարգավորման գործընթացում որևէ էական քայլ չկատարելու պահանջով՝ կարճաժամկետ հեռանկարում ցանկալի լուծումների հասնելու հաշվարկով։

Բաքվի նման մարտավարության օգտին են նաև աշխարհաքաղաքական և տարածաշրջանային զարգացումները։ Դրանք թույլ են տալիս Ադրբեջանին անխոչընդոտ կերպով դիմել ուժի սպառնալիքի կիրառմանը՝ վերջին մեկ ամսվա ընթացքում անընդհատ ապահովելով սահմանային լարվածություն, ինչպես նաև հեռանկարում պահպանելով «միջանցքի բացման» ուժային սցենարի կիրառման տեսական հնարավորությունը։ Ուստի խիստ կանխատեսելի է, որ առաջիկայում ադրբեջանական կողմը մեծացնելու է համակողմանի ճնշումը Հայաստանի նկատմամբ՝ կիրառելով նաև «բլեֆի» տարատեսակ տարբերակներ։

Ստեղծված բարդագույն իրավիճակում անհրաժեշտ է, որպեսզի Հայաստանը չտրվի որևէ սադրանքի, չդրսևորի անհարկի հավելյալ շտապողականություն/կառուցողականություն և ամուր նյարդերով անցնի այս միջանկյալ շրջափուլը։ Ավելին, Երևանը պետք է թուլացնի նաև խաղաղության համաձայնագրի ստորագրմանը միտված ջանքերը՝ ի ցույց դնելով ադրբեջնական կողմի ապակառուցողական վարքագիծը և շարունակելով բնականոն ընթացքը՝ կենտրոնանալով այլ ներքին և արտաքին օրակարգային խնդիրների վրա։

Աշխարհաքաղաքական և տարածաշրջանային այսպիսի պայմաններում, վստահաբար, սխալվելու ավելի մեծ հավանականություն ունի այն դերակատարը, որը շտապում է։ Իսկ շտապելու ավելի հիմնավոր պատճառ ունի Ադրբեջանը, քանի որ նրա ակնկալիքներն են Հայաստանից անսպառ»։

Նմանատիպ նյութեր

Բաքվի բարբարnuական վարչախմբի պարագլուխն էյֆորիկ հերթական պոռթկման մեջ բարբարջել է. Ոսկանյան

Բաքվի բարբարnuական վարչախմբի պարագլուխն էյֆորիկ հերթական պոռթկման մեջ բարբարջել է. Ոսկանյան

Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է. «Բաքվի բարբարոսական վարչախմբի պարագլուխն էյֆորիկ հերթական պոռթկման մեջ այսօր բարբարջել է, թե առնվազն մեր տարածաշրջանի հարցերում միջազգային դերակատարները նրա հետ պետք է հաշվի նստեն, իսկ եթե հաշվի չնստեն, ապա, իբր, փոշմանելու են։...

Գարեգին Բ-ն խոսել է Ադրբեջանում հայ գերիների նկատմամբ իրականացվող շինծու դատավարության մասին

Գարեգին Բ-ն խոսել է Ադրբեջանում հայ գերիների նկատմամբ իրականացվող շինծու դատավարության մասին

Մայիսի 10-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Դատավորների եվրոպական միության (EAJ) տարեկան համաժողովի մասնակիցներին:   ՀՀ դատավորների միության նախագահ Ալեքսանդր Ազարյանը, հայցելով...

Թրամփը անօրինական ներգաղթյալների ինքնաարտաքսման հրամանագիր է ստորագրել

Թրամփը անօրինական ներգաղթյալների ինքնաարտաքսման հրամանագիր է ստորագրել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ստորագրել է ԱՄՆ պատմության մեջ առաջին գործադիր հրամանագիրը՝ անօրինական ներգաղթյալների ինքնաարտաքսման ծրագիր սկսելու մասին։ «Այսօր ես ստորագրեցի գործադիր հրամանագիր՝ առաջին ինքնաարտաքսման ծրագիրը մեկնարկելու համար։ Ամերիկայում...

Կնոջը գիշերազգեստով ու հողաթափերով բերման են ենթարկել ու կալանավորել․ Ագնեսա Խամոյան

Կնոջը գիշերազգեստով ու հողաթափերով բերման են ենթարկել ու կալանավորել․ Ագնեսա Խամոյան

Ագնես Խամոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ Այսօր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանի հետ այցելել ենք «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ, տեսակցել օրերս նախ ձերբակալված, այնուհետեւ մեկ ամսով կալանավորված գյումրեցի հետաքննող լրագրող Լիլիթ Աղեկյանին։...

Պակիստանը խախտել է հրադադարը

Պակիստանը խախտել է հրադադարը

Լրիվ և անհապաղ հրադադարի մասին համաձայնագրի ձեռքբերումից ընդամենը մի քանի ժամ անց Պակիստանը խախտել է խաղաղության պայմանավորվածությունը, հաղորդում է Hindustan Times-ը։ Լրատվամիջոցների հաղորդագրությունների համաձայն, Պակիստանի զինված ուժերը հրետակոծություններ և օդային...