Նիկոլ Փաշինյանը, եթե ցանկանում է խոսել բարոյականությունից, թող նախ և առաջ մտածի իր աշխարհիկ օրենքների խախտման մասին։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ի աջակցություն Հայ Առաքելական եկեղեցու ակցիայի մասնակիցներից մեկը։
«Ամբողջ քրեական օրենսգիրքը Նիկոլ Փաշինյանի մասին է, ամբողջությամբ խախտել է։ Բազում հոդվածներ կան, որոնցով հենց այսօր ինքը պիտի դատվի։ Բարոյական, առավել ևս հոգևոր դաշտ գնալու իրավունք ինքն ընդհանրապես չունի։ Թող նախ և առաջ պատասխան տա իր իրավական մեղքերի համար։ Միակ տեքստը, որ ինքն անըդհատ պետք է ցիտի, դա ապաշխարհության աղոթքն է իր մեղքերի համար»,- նշեց նա։
Մանրամասն՝ տեսանյութում։