Մի օր հենց հայ իշխանավորները Հայաստանը բացահայտ կհայտարարեն արևմտյան Ադրբեջան․ Վահագն Սարոյան

Հնս 10, 2025

Ռազմական փորձագետ Վահագն Սարոյանը գրել է․

«Որևէ մեկը բացառո՞ւմ է, որ մի օր հենց հայ իշխանավորները Հայաստանը բացահայտ հայտարարեն արևմտյան ադրբեջան, ինչպես դա արեցին Արցախի դեպքում։ Նախադեպն ունենք, հիշում եք, որ Արցախը իրենց հայրենիք էին համարում, ավելին՝ «Արցախը Հայաստան է և վերջ» էին աղաղակում, ապա կարճ ժամանակ անց բացահայտ ու ագրեսիվ տոնով հիմնավորում էին, որ «Արցախն ադրբեջան է»։ Ուստի կասկած չունենաք, որ մի օր էլ գալու է Հայաստանի հերթը։

Իսկ այդ ճանապարհին նիկոլական իշխանությունը արժեզրկման քաղաքականությամբ տրորելով անցավ Հայ Ազգը պահպանող բոլոր արժեքների ու ինստիտուտների վրայով։ Նսեմացրեց ու արժեզրկեց Հայրենիք գաղափարը, իր բոլոր սիմվոլներով (Արարատ լեռ, Արևմտյան Հայաստան, Հայոց պատմություն և այլն), նվաստացրեց ու հեղինակազրկեց Հայոց հաղթանակած բանակը, հայ սպային ու գեներալին, դատարաններն առավ թևի տակ, պառակտեց հասարակության միասնությունը՝ բոլորին-բոլորի դեմ հանելով ու թշնամացնելով, ատելություն սերմանելով միմյանց նկատմամբ, իր սիրելի ժողովրդին փաղաքշական նորաձևությամբ է ասում, որ տգետ եք, անկիրթ եք։ Հիմա պատերազմ է հայտարարել Եկեղեցու դեմ, իսկ այսքանից հետո վստա՞հ եք, որ հաջորդիվ թիրախում չի լինելու ընտանիք ինստիտուտը։ Ավելին՝ այլասերելու են ու քանդեն ընտանեկան արժեքները։

Իսկ ինչի հետ է կապված Եկեղեցու դեմ արշավանքը։ Կհիշե՞ք, երբ որ սկսվեց թիրախավորվել Եկեղեցին, դրան նախորդել էր խորհրդարանի ղեկավարի պաշտոնը զբաղեցնողի սկանդալային հայտարարությունը՝ «Հայերը և ադրբեջանցիներն ապրելու են կողք կողքի: Մերվեք սրա հետ»։

Այսինքն՝ 300 հազար ադրբեջանցիների Հայաստան բերելու այնուհետև Հայաստանում դրանց սպասարկող հոգևոր մզկիթներ կառուցելու, հետևաբար արևմտյան Ադրբեջան արտահայտությունը լեգիտիմացնելու այս սպառնալիքը պետք է քողարկվեր, ու քողարկվեց Եկեղեցուն թիրախավորելով։

Իսկ հիմա գրադացիան բարձրացրել են, ինչ-որ խմբեր են ուզում ձևավորել, որ ապստամբեն Եկեղեցու դեմ բառիս բուն իմաստով»։

Նմանատիպ նյութեր

Դամասկոսի հույն ուղղափառ եկեղեցում ահաբեկչության զոհերի և վիրավորների թվում հայեր չկան

Դամասկոսի հույն ուղղափառ եկեղեցում ահաբեկչության զոհերի և վիրավորների թվում հայեր չկան

Դամասկոսի հույն ուղղափառ Մար Էլիաս (Ս. Եղիա) եկեղեցում հունիսի 22-ին տեղի ունեցած ահաբեկչական գործողության հետևանքով արձանագրված զոհերի և վիրավորների մեջ հայեր չկան։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ այս մասին հայտնում է Հալեպի «Գանձասար» թերթը։ Հալեպի Բերիո թեմի առաջնորդարանը...

ՀՀ վարչապետի կողմից ծրագրավորված հարձակումները նպատակ ունեն լռեցնել Եկեղեցու ձայնը․ Մայր Աթոռ

ՀՀ վարչապետի կողմից ծրագրավորված հարձակումները նպատակ ունեն լռեցնել Եկեղեցու ձայնը․ Մայր Աթոռ

Հունիսի 16-21-ը, օրհնությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Մայր Աթոռում տեղի ունեցավ միաբանական համագումար, որին մասնակցում էին Սուրբ Էջմիածնի միաբաններ Հայաստանից և Սփյուռքից, ինչպես և ներկայացուցիչներ Մեծի Տանն Կիլիկիո...

Պուտինը չի պլանավորում զրույց Թրամփի հետ․ Ուշակով

Պուտինը չի պլանավորում զրույց Թրամփի հետ․ Ուշակով

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր չի պլանավորում զրույց ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփի հետ, РИА Новости-ի փոխանցմամբ, հայտնել է նախագահի օգնական Յուրի Ուշակովը։ Ավելի վաղ նա լրագրողներին տեղեկացրել էր, որ ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև Իրանի հարցով շփումները շարունակվում...

Կրակոցներ՝ Երևանում. կա տուժած

Կրակոցներ՝ Երևանում. կա տուժած

Երեկ՝ հունիսի 22-ին, կրակոցներ են հնչել Երևանում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 21:30-ի սահմաններում «Երևան» բժշկական կենտրոնից ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահaզանգ է ստացվել, որ Երևանի 1-03 շտապօգնության խումբը...

Պատերազմի հրահրողները հանձնեցին մեր ունեցած մշակույթն էլ, մեր ամբողջ կյանքն էլ․ Լեոնիդ Հարությունյան

Ռեժիսոր, Արցախի ժողովրդական արտիստ Լեոնիդ Հարությունյանին զրկել են պատվո վճարից։ Արցախի կորստից հետո Գյումրիում հաստատված արվեստագետը Marz News-ի թղթակցի հետ զրույցում  նշեց, որ Հայաստանի իշխանությունների որոշմամբ՝ իրեն զրկել են ամսական...