Բնակչության հիշողությունը վնասվե՞լ է, որ նորից մտնում է սահմանադրական բլեֆի մեջ։ Այս մասին Հայաստանի և Արցախի մտավորականների մասնակցությամբ խորհրդաժողովի ժամանակ ասել է ««Պատրիդա» Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի հույների համայնք» ՀԿ նախագահ Էդուարդ Փոլադովը։
«Մենք 2015թ. դեմ էինք այս Սահմանադրությանը: Նպատակը Նիկոլ Փաշինյանի լիազորությունների հետագա մեծացումն է։ 2015թ. սահմանադրական փոփոխությունների նպատակը հնարավորություն ստեղծելն էր, որպեսզի նախագահի պաշտոնին բերվի ՄԻ-6-ի գործակալն Անգլիայից՝ Արմեն Սարգսյանը, որը կհաստատի Նիկոլ Փաշինյանին վարչապետի պաշտոնում։
Փաշինյանն արյուն է թափել մարտի 1-ին (2008թ.- խմբ.), ես մարտի 3-ին գիտեի, թե որտեղ է նա թաքնվում։ Այս նույն ուտիճը մեկ տարի 11 ամսվա ընթացքում, հետախուզման մեջ լինելով, չորս անգամ հասցրել է Թբիլիսիում հանդիպել թուրքերի հետ, այցելել Բելգրադ, հանդիպել նորից թուրքերի հետ եւ այցելել ԱՄՆ։ Եկավ, հետո իր թիմի հետ անցավ ԱԴԾ կուրսերը Ռուսաստանում։ Մի քանի երկրների գործակալ»,- ասել է Փոլադովը։