Մեծամասշտաբ գազագողություն է իրականացվում. ինչու են իրավապահները լուռ․ «Ժողովուրդ»

Հնս 25, 2025

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը շարունակում է իր հետաքննությունը գազագողության թեմայի վերաբերյալ, եւ ստացել ենք տեղեկություններ, որ իրավապահների կողմից կասեցված 18 գազալցակայաններից 5-ը սկսել են գործել, մինչդեռ «Գազպրոմ Արմենիա»-ն նրանց դեռ չի տվել նոր՝ ստուգաչափված, կապարակնքված հաշվիչներ: Անհասկանալի է, թե նրանք ինչ հիմքով են գազ ստանում եւ վաճառում, ինչպես են հարկեր վճարելու պետությանը:

Հիշեցնենք, որ «Ժողովուրդ» օրաթերթի բացահայտումից հետո ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը այս տարվա հունվարի 17-ին նախաձեռնեց քրեական վարույթ, այն ուղարկեց ՀՀ քննչական կոմիտե, որտեղից պաշտոնապես հայտնեցին, որ «քննվում է մի շարք գազալցակայանների սեփականատեր Վ. Կ. (Վիլեն Կարապետյանի)-ի եւ մի խումբ անձանց կողմից առանձնապես խոշոր չափերով՝ 1 մլրդ 272 մլն 101 հզր 940 ՀՀ դրամի հարկեր չվճարելու նպատակով ընկերության հարկային հաշվարկներում խեղաթյուրված տվյալներ մտցնելու եղանակով հարկման օբյեկտը թաքցնելու, մասնավորապես՝ մեկ միասնական դիտավորությամբ հիշյալ ընկերությունների կողմից մատակարարվող եւ իրացվող բնական գազի հաշվառման սարքերի տվյալները ծրագրային միջամտություններով խեղաթյուրելու, նախապես հարմարեցված բեռնատար մեքենաներով գազի ապօրինի տեղափոխում իրականացնելու, կեղծ հաշվետվություններ կազմելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթը»: https://www.investigative.am/news/gazalcakayanner

Ըստ քննչական կոմիտեի՝ Վիլեն Կարապետյանի կողմից առանձնապես խոշոր չափերի հարկեր չվճարելու ապօրինի գործընթացն իրականացվել է նրան պատկանող 18 գազալցակայաններում, որի համար, Կոմիտեի նախագահի որոշումներով, վարույթներով ստեղծվել են քննչական խմբեր, որոնցում ընդգրկվել է 50 քննիչ։

Եվ ահա 50 քննիչներից մեկը որոշել է, որ Վիլեն Կարապետյանը ոչ միայն պետք է վերադառնա Հայաստան (նա փախել էր գործի հարուցումից հետո եւ գտնվում էր հետախուզման մեջ), այլեւ Մաքսանենգության գործերի քննության 4-րդ վարչության պետի տեղակալ Պապոյանը մի փաստաթուղթ է տվել փաստաբանական կողմին, որ Վիլեն Կարապետյանը, որն իրենց իսկ վարույթով անցնող ենթադրյալ կեղծարարության եւ գազագողության հիմնական դերակատարն է, կարող է շարունակել նույն գործունեությունը:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ «Գազպրոմ Արմենիան» դեռ ստուգաչափված հաշվիչներ չի տրամադրել Վիլեն Կարապետյանին պատկանող որեւէ ընկերության, այսինքն՝ օրինական հիմքերով Կարապետյանին պատկանող լցակայանները գազ չեն ստանում, սակայն արդեն գործում են. 5 հասցեները մեր ձեռքի տակ են: Անհասկանալի է նաեւ ՊԵԿ-ի լռությունը. որտեղի՞ց են այդ լցակայանները գազ ստանում եւ վաճառում, ինչպե՞ս են հաշվարկվելու հարկերը:

«Ժողովուրդ» օրաթերթը գրավոր հարցումներ է ուղարկել ՀՀ Քննչական կոմիտեի ղեկավար Արթուր Պողոսյանին, ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանին, վարույթների օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին, եւ սպասում ենք նրանց պատասխաններին: Ինչպե՞ս է հնարավոր օրինական երկրում շարունակել գազագողությամբ զբաղվել եւ մնալ անպատիժ:

Փորձեցինք նաեւ գտնել Վիլեն Կարապետյանին, սակայն՝ ապարդյուն:

Հետաքննությունը շարունակվում է:»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Նմանատիպ նյութեր

Թուրքիայի տարածքի 88%-ը գտնվում է անապատացման վտանգի տակ

Թուրքիայի տարածքի 88%-ը գտնվում է անապատացման վտանգի տակ

Միավորված ազգերի կազմակերպությունը (ՄԱԿ) հրապարակել է «Աշխարհի երաշտի օջախներ  2023-2025թթ» զեկույցը։ Ermenihaber-ի փոխանցմամբ՝  զեկույցում ընդգրկված է նաև Թուրքիան։ Նշվում է, որ մինչև 2030-ը Թուրքիան կլինի ջրային ռեսուրսներով աղքատ երկրներից մեկը։ Միջերկրածովյան...

Խաղաղության համաձայնագրի տեքստը համաձայնեցվել է 2025 թվականի մարտին. Ամիրբեկով

Խաղաղության համաձայնագրի տեքստը համաձայնեցվել է 2025 թվականի մարտին. Ամիրբեկով

Հունաստան կատարած աշխատանքային այցի ընթացքում Ադրբեջանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը հարցազրույց է տվել այդ երկրի առաջատար պետական ERT հեռուստաալիքին, որում խոսել է Հայաստանի հետ խաղաղության գործընթացի մասին, հաղորդում են ադրբեջանական...

Խորհրդարանական ընդդիմությունը դիմում է ներկայացրել ՍԴ՝ ՀԷՑ-ը խլելու օրենքը հակասահմանադրական ճանաչելու պահանջով

Խորհրդարանական ընդդիմությունը դիմում է ներկայացրել ՍԴ՝ ՀԷՑ-ը խլելու օրենքը հակասահմանադրական ճանաչելու պահանջով

ԱԺ ընդդիմադիր խմբակցությունները ՍԴ դիմում են ներկայացրել՝ վիճարկելով ՀԷՑ-ը «խլելու» վերաբերյալ իշխանությունների ընդունած օրենքի սահմանադրականության հարցը։ Այս մասին հայտնում է «Փաստինֆո»-ն։ Հիշեցնենք, որ «Տաշիր» գրուպի սեփականատեր, բարերար Սամվել Կարախետյանի՝ ի...

Սպիտակում անսպասելի տեղումների և ուժգին քամու պատճառով վնասվել է համերգի տեխնիկան, համերգը հետաձգվել է

Սպիտակի համայնքապետարանը հաղորդագրություն է տարածել, որում ասվում է․ «Սպիտակ համայնքի հարգելի բնակիչներ, Ցավով տեղեկացնում ենք, որ անսպասելի տեղումների և ուժգին քամու պատճառով զգալի վնաս է հասցվել տոնական համերգի...

Հայաստանում ժառանգության պահպանությունը շարունակում է լինել խայտառակ վատ․ Սարհատ Պետրոսյան

Հայաստանում ժառանգության պահպանությունը շարունակում է լինել խայտառակ վատ․ Սարհատ Պետրոսյան

Կադաստրի կոմիտեի նախկին ղեկավար Սարհատ Պետրոսյանը գրում է․ «Մի քանի օր է ինչ իշխանականները հրճվանքի մեջ են ևս երկու հուշարձան ՅՈՒՆԵՍԿՕ-ի համամարդկային ժառանգության ՆԱԽՆԱԿԱՆ ցանկում ներգրավվելու համար։ Որպես տարիներով այս ուղղությամբ պետական պասիվությունը քննադատող...