Մեծ բլեֆ «ժողովրդին պատկանածի» ու «թալանի վերադարձի» մասին․ «Փաստ»

27 Մարտի, 2025

«Փաստ» օրաթերթը գրում է.

Փաշինյանի կառավարման տարիներին միշտ էլ «ժողովրդից թալանվածը վերադարձնելու» թեման եղել է հանրային քննարկման օրակարգի թեժ կետերից մեկը։ ՔՊ-ի ղեկավարն անընդմեջ հայտարարում է, թե ժողովուրդն իրեն իշխանության է բերել, որպեսզի ժողովրդից վերցվածը վերադարձնի։ 2019 թվականին նա անգամ հայտարարում էր, թե «ոչ մի ձուկ, ոչ մի մուկ չի պլստալու», իսկ մարդիկ էլ մեծ ոգևորությամբ ծափահարում էին և սպասում, թե երբ է իրենց «փրկիչը» վերադարձնելու «իրենց պատկանող» գումարներն ու ունեցվածքը, երբ են դրանք մտնելու իրենց գրպանները: Ընթացքում նույնիսկ մի շարք քրեական գործեր հարուցվեցին, ճոխ թվեր հայտարարվեցին, և ոմանց թվում էր, թե իսկապես պետությանը խոշոր գույք ու միջոցներ են վերադարձվելու: Այնինչ, ժամանակի ընթացքում գործերից շատերը կարճվում էին, կամ չնչին միջոցներ էին վերադարձվում պետությանը՝ ի համեմատություն հայտարարվածի։

Այդպես հանրությունը որոշ ժամանակ կերակրվեց աղմուկով, բայց, ի վերջո, մարդիկ սկսեցին հասկանալ, թե իրականում ինչ է կատարվում։ Ոչ բոլորը, իհարկե, բայց մեծամասնությունը հասկացավ: Ուստի, Փաշինյանը որոշեց խաղարկել թեման՝ մանիպուլ յացիան փորձելով ծածկել նոր մանիպուլ յացիայով և հայտարարելով, թե ապօրինի գույքի վերադարձի թեմայով իրենք իսկապես թերացել են, բայց հիմա արդեն օրենսդրական մեխանիզմներ են ստեղծել դրա համար ու սկսելու են անցնել գործի։ Ու նա սկսեց անգամ իր սոցցանցի էջում ժամանակ առ ժամանակ ներկայացնել, թե ինչ գույքեր կամ միջոցներ են վերադարձրել։ Իսկ ինչի՞ մասին է խոսքը. հնամաշ ինչ-որ մեքենայի, ծիծաղելի հողակտորի, փոքրիկ բնակարանի կամ տարածքի մասին, որն առաջացնում է հանրության մեծ մասի առնվազն քմծիծաղը կամ ծաղրը։

Ընդ որում, Փաշինյանն այս թեման առանձնահատուկ «թարմացնում» է ընտրական գործընթացներին զուգահեռ։ Օրինակ՝ Գյումրու քաղաքապետի ընտրությունների ֆոնին նա դարձյալ սկսեց պտտել հնամաշ «սկավառակը»՝ «թալանի», «Ռենջ Ռովեր առ Ռենջ Ռովեր»-ի, «Յաշիկ առ Յաշիկ»-ի, կամ, ինչպես սոցցանցային օգտատերերն են կատակում, «քաբաբ առ քաբաբի» մասին։ Պարզ է, որ հաջորդ տարի կայանալիք (եթե արտահերթ չլինի) խորհրդարանական ընտրություններին ընդառաջ Փաշինյանը գույներն ավելի է խտացնելու, ասենք՝ «դղյակ առ դղյակ» վերադարձնելու ծիրում։

Իսկ իրականում, ընդհանուր առմամբ, ինչքա՞ն միջոցներ են, օրինակ՝ այս տարի վերադարձվել պետությանը։ Պաշտոնական տեղեկության համաձայն, դատախազությունը 2,5 ամսվա ընթացքում ավելի քան կես միլիարդ դրամի գույք է վերադարձրել պետությանն ու համայնքներին, մոտ 1 միլիարդ դրամի էլ բավարարված հայցեր կան։ Այսինքն, ընդհանուր կազմում է 1,5 մլրդ դրամ, որը շատ չնչին գումար է՝ ի համեմատություն Փաշինյանի ներկայացրած (ընդ որում, ոչ միայն 2018 թվականից հետո, այլև դրանից առաջ) կամ մարդկանց պատկերացրած «թալանի» չափերի։ Ավելին, դա չնչին գումար է՝ նույնիսկ համեմատած հենց միայն Նիկոլ Փաշինյանի ու իր թիմի խայտառակ ծախսերի: Բայց ամեն ինչ հերթով:

Նախ՝ մեծ հարց է, թե պետությանը վերադարձված հողակտորներն ու գույքերը ինչպես ու ինչ գնով կվաճառվեն, քանի որ կարող է պարզվել, որ դրանք ավելի ցածր շուկայական գին ունեն, քան այն չափը, ինչ ներկայացվում է։ Մեկ այլ հարց է, որ եթե վաճառվելու է, ապա արդյո՞ք տվ յալ գնորդի կողմից վճարվող ֆինանսական միջոցներն ազնիվ ճանապարհով են ձեռք բերվել։ Թե՞ հաջորդ իշխանության օրոք կարող է պարզվել, դրանք նորից «ապօրինի գույք» են: Միևնույն ժամանակ կասկածներ կան հանրության մեջ, որ այդ գնորդները հիմնականում իշխանամերձ շրջանակներից են։ Այսինքն, կա մտահոգություն, որ գործ ունենք ոչ թե ապօրինի գույքի վերադարձի, այլ պարզապես ունեցվածքի վերաբաշխման հետ:

Ինչ վերաբերում է ժողովրդին, ապա վերջինս որևէ կապ չունի այդ գույքերի կամ գումարների վերադարձի հետ։ Եթե այդքան թափով հետ են բերում, ապա ինչո՞ւ դրա հաշվին գոնե մի քիչ չեն բարձրացնում թոշակները, ինչո՞ւ ՀՀ որևէ քաղաքացի, քպականներից բացի, իր կյանքի, կենսամակարդակի բարելավում չի զգում, այլ ընդհակառակը։

Փոխարենը լիարժեքորեն օգտվում են իշխանավորները։ Բարձր աշխատավարձեր, ահռելի պարգևավճարներ, անիմաստ, բայց ճոխ գործուղումներ, շռայլ ծախսեր. ահա թե ում կյանքն է բարելավվել: Ու ոչ միայն «վերադարձրածի» հաշվին, որովհետև վերադարձված խել քը գլխին ոչինչ չկա էլ: Այսինքն, նրանք չեն էլ կարող վերադարձնել, նրանք միայն հանձնում են…

 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Նմանատիպ նյութեր

Փաշինյանի կողմից արցախյան բարբառը շեշտադրելը հանգեցնելու է արցախցիների նկատմամբ ատելnւթյան ալիքի. հայտարարություն

Փաշինյանի կողմից արցախյան բարբառը շեշտադրելը հանգեցնելու է արցախցիների նկատմամբ ատելnւթյան ալիքի. հայտարարություն

Խստորեն դատապարտում ենք հինգ դիմակավորված անձանց մասնակցությամբ անընդունելի տեսանյութն առիթ օգտագործելով՝ արցախցիների նկատմամբ թիրախավորող և հանրային լարվածություն հրահրող գործելաոճը: Այս մասին ասված է Հինգ իրավապաշտպանների նախաձեռնության հայտարարության մեջ։...

Էժանագին բեմադրություն՝ իշխանական կաբինետներից. Տիգրան Քոչարյան

Էժանագին բեմադրություն՝ իշխանական կաբինետներից. Տիգրան Քոչարյան

Մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանը գրում է. «Արցախցիների «սպառնալիքներով» տեսանյութը. Էժանագին բեմադրություն՝ իշխանական կաբինետներից Մասնագիտական հայացքովառավոտվանից հետևում եմ համացանցում տարածվող այն տեսանյութին և հետևած արձագանքներին, որտեղ դիմակավորված անձինք, իրենց...

Դու մեր ազգին ողջ ես պետք, իզուր նոր բեմադրություններ մի սարքիր. Իշխան Սաղաթելյան

Դու մեր ազգին ողջ ես պետք, իզուր նոր բեմադրություններ մի սարքիր. Իշխան Սաղաթելյան

«Հայաստան» դաշինքի անդամ Իշխան Սաղաթելյանն անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի այսօրվա հիստերիկ դրսևորումներին ու դրա համար առիթ դարձած տեսանյութին, որում դիմակավորված 4 անձ Արցախի բարբառով սպառնում են Փաշինյանին։ «Փաշինյանը առավոտից մի ինչ-որ տեսանյութի է հղում անում, որը...

Պոլիկլինինիկայի տնօրենը զանգել է Փաշինյանի հետ վիճած կնոջը և հրահանգել` դիմում գրել. «Հրապարակ»

Պոլիկլինինիկայի տնօրենը զանգել է Փաշինյանի հետ վիճած կնոջը և հրահանգել` դիմում գրել. «Հրապարակ»

Արաբկիրում այսօր Փաշինյանի հետ վիճած կինը Երեւանի թիվ 16 պոլիկլինիկայի 20 տարվա աշխատակից է, տեղեկություններ տարածվեցին, որ միջադեպից հետո նրան ազատելու են աշխատանքից։ Hraparak.am-ի տեղեկություններով` ընդդիմադիր կնոջը պոլիկլինիկայի տնօրենը զանգահարել է և ասել` ազատման...

Առանձին հատվածներում տեղումները կլինեն. ջերմաստիճանը կնվազի

Առանձին հատվածներում տեղումները կլինեն. ջերմաստիճանը կնվազի

Երևանում մայիսի 18-ի ցերեկը, 19-23-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։ Մայիսի 18-ի երեկոյան և 19-ի գիշերը քաղաքի առանձին հատվածներում տեղումները կլինեն ինտենսիվ։ Հանրապետության...