Մերձավանի կրակոցների գործով քրեական հետապնդման են ենթարկվել ընդդիմադիր համայնքապետի թեկնածուի մտերիմները․ «Ժողովուրդ»

Մրտ 22, 2025

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Փետրվարի 5-ին Արմավիրի մարզի Փարաքար խոշորացված համայնքի Մերձավան բնակավայրում հնչած աղմկահարույց կրակոցների գործով ուշագրավ իրավիճակ է ստեղծվել:

Մասնավորապես, աղմկահարույց կրակոցներից հետո իրավապահ համակարգը կալանքի է տանում հիմնականում կամ բացառապես «Ապրելու երկիր» կուսակցության անդամ, Փարաքարի համայնքապետի թեկնածու Վալոդյա Գրիգորյանի շրջապատի անձանց։

Ըստ քննչական կոմիտեի վերջին տվյալների հանրային քրեական հետապնդում է հարուցվել 12 անձի նկատմամբ, որից 6-ի նկատմամբ կիրառվել է կալանք, 3-ի նկատմամբ՝ տնային կալանք, 3-ի նկատմամբ՝ բացակայելու արգելք խափանման միջոցները:

Նախաքննական մարմինը անուններ չի տվել, սակայն «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի է դարձել քրեական հետապնդման ենթարկված անձանց անունները, որոնց զգալի մասը Վալոդյա Գրիգորյանի մտերիմ շրջապատի անձինք են։

Ըստ մերձավանցիների այս պահին կալանավորված են.
1) Արմեն Ղազարյանը
2) Մարզպետ Գալստյանը
3) Պայքար Գրիգորյանը

Վերջինս համայնքապետի թեկնածու Վալոդյա Գրիգորյանի հարազատ եղբայրն է։ Սևակ Գալստյանը, Վոլոդյա Խդրյանը, տնային կալանքի տակ գտնվող Արթուր Գալստյանը, Վահրամ Նահապետյանը, Անդրանիկը, Արտյոմ Հակոբյանը Վալոդյա Գրիգորյանի մտերիմ շրջապատից են։

Իսկ ահա Մերձավան բնակավայրի վարչական ղեկավար Մհեր Ախտոյանի շրջապատից նախաքննական մարմինը
տնային կալանքի տակ է պահում միայն մարտիկ Բաղդասարյանին, Արսեն Մադոյանին։
Ամենազարմանալին այն է, որ վարչական շրջանի ղեկավար Ախտոյանը դեպքի օրը իր բնակարանից հետեւում էր կրակոցներին ու հանցագործությունը չէր կանխում, ինչի հետեւանքով իր հորաքրոջ որդին սպանվեց, որից հետո Ախտոյանին իրավապահները տուժող են ճանաչել։

Հիշեցնենք, որ կրակոցները Մերձավանում հնչել էին փետրվարի 5-ին։ Ըստ Մերձավանցիների` համայնքում տեւական ժամանակ նախկին ու ներկա պաշտոնյաները գյուղը բաժանել են երկու մասի եւ գյուղի տղաների հանել միմյանց դեմ։ Անգամ, ըստ լուրերի, կրակոցներից առաջ Ախտոյանի թիմակիցները մարդ են ծեծել, եւ ծեծի շուրջ վեճը այնքան է տարածվել, որ հնչեցին կրակոցներ։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Նմանատիպ նյութեր

ԱՄՆ կոնգրեսականները մերժել են Թրամփի դեմ իմպիչմենտի գործընթաց սկսելու փորձը

ԱՄՆ կոնգրեսականները մերժել են Թրամփի դեմ իմպիչմենտի գործընթաց սկսելու փորձը

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը մեծամասնությամբ մերժել է դեմոկրատ կոնգրեսական Էլ Գրինի՝ (Տեխաս նահանգ) ԱՄՆ  նախագահ Դոնալդ Թրամփի դեմ իմպիչմենտի գործընթաց սկսելու փորձը՝ Իրանին ԱՄՆ-ի կողմից ռազմական հարվածների պատճառով։ Չնայած հարձակման վերաբերյալ բազմաթիվ օրենսդիրների...

Հայաստանն ու հայերն այսպիսի բարոյական անկում երբեք չեն ունեցել. Ստեփան Դանիելյան

Հայաստանն ու հայերն այսպիսի բարոյական անկում երբեք չեն ունեցել. Ստեփան Դանիելյան

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը գրում է; «Ծաղրածուի մարմնի պատճառ-հետեւանքային օրգանը դարձել է միջազգային լրահոսի գլխավոր հերոսն, անգամ ստվերելով իրանա-իսրայելական կոնֆլիկտը։ Հայաստանն ու հայերն այսպիսի բարոյական անկում երբեք չեն ունեցել։ Ու սա դեռ վերջը չէ։ Եվ սա խոսում...

Իսրայելը չկարողացավ հասնել իր չարամիտ նպատակներին. Իրանի նախագահ

Իսրայելը չկարողացավ հասնել իր չարամիտ նպատակներին. Իրանի նախագահ

Իսրայելը չկարողացավ հասնել իր նպատակներին՝ հարվածելով Իրանի միջուկային օբյեկտներին, Թել Ավիվը շատ թանկ վճարեց դրա համար, իրանցիներին հղած իր ուղերձում ասել է երկրի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Թեպետ մեր մի շարք սիրելի քաղաքացիների՝ կանանց և երեխաների, գիտնականների և...

Իրանը բացել է իր օդային տարածքը

Իրանը բացել է իր օդային տարածքը

Իրանի օդային տարածքը բաց է Թեհրանից և դեպի Թեհրան միջազգային չվերթների համար։ Այդ մասին է վկայում նաև ինքնաթիռների թռիչքներին հետևող Flightradar24 կայքի տվյալները: «Իրանի օդային տարածքն այժմ բաց է Թեհրանից և դեպի Թեհրան միջազգային չվերթների համար՝ նախնական...

Խաչատուր Սուքիասյանի համար փակվել է Ռուսաստան մուտքի իրավունքը. 24News

Խաչատուր Սուքիասյանի համար փակվել է Ռուսաստան մուտքի իրավունքը. 24News

24News-ի դիվանագիտական աղբյուրների համաձայն, Ռուսաստանի իշխանությունները փակել են ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի մուտքի իրավունքը։ Մեր զրուցակցի փոխանցմամբ, այդ որոշման պատճառները մի քանիս են՝ քաղաքականից մինչև տնտեսական։ Հիշեցնենք, որ ավելի վաղ Ռուսաստանի...