Մեր տարածաշրջանը չի դիմանա մեկ այլ լարվածության․ Մեհդի Սոբհանի

Ապր 3, 2025

Իրանը պատրաստ է աջակցել Հայաստանի և Ադրբեջանի առաջարկած ցանկացած ձևաչափի՝ խաղաղության հաստատման, հրադադարի պահպանման և խաղաղության համաձայնագրի ստորագրման համար։ Դրա մասին ապրիլի 3-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին։

Նրա կարծիքով՝ այդ առումով «3+3»-ը լավ ձևաչափ է, որի օգնությամբ հնարավոր է հասնել Երևանի և Բաքվի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրմանը։ Նա պարզաբանել է, որ Իրանը կողմ է սահմանին խաղաղության և հանգստության հաստատմանը և կարծում է, որ պետք է խուսափել լարվածության աճի հանգեցնսղ ցանկացած քայլից։

Դիվանագետը հույս է հայտնել, որ Հայաստանն ու Ադրբեջանը զսպվածություն կցուցաբերեն և կկարողանան անցնել խաղաղության համաձայնագրի ստորագրմանը։ « Մեր տարածաշրջանը չի դիմանա մեկ այլ լարվածության։ Հուսով ենք՝ բոլոր կողմերը հավատարիմ կմնան խաղաղությանն ու հանգստությանը միտված սկզբունքներին։ Մենք կապի մեջ ենք և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի հետ։ Մեր շփումների ընթացքում խրախուսում ենք կողմերին գնալ խաղաղության համաձայնագրի ստորագրմանը»,– ընդգծել է Սոբհանին։

 

 

Նմանատիպ նյութեր

Հասկանում եմ՝ գումարում-հանումից մի քիչ ավելի բարդ է, բայց պետք է տնտեսական էֆֆեկտը հաշվարկել. Վահրամ Միրաքյան

Հասկանում եմ՝ գումարում-հանումից մի քիչ ավելի բարդ է, բայց պետք է տնտեսական էֆֆեկտը հաշվարկել. Վահրամ Միրաքյան

Եթե հարկային քաղաքականության հիմքում դնենք ոչ թե տնտեսության զարգացումը, այլ շատ հարկային մուտքեր, ապա մենք կկործանենք թե տնտեսությունը, թե հարկային մուտքերը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Մանթաշյանց» գործարարների ակումբի նախագահ Վահրամ Միրաքյանը․ «Մեկ-մեկ...

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | Տեղի է ունենում ավանդական Ջահերով երթը

Հանրապետության հրապարակից մեկնարկում է ցեղասպանության 110-րդ տարելիցին ընդառաջ կազմակերպված ավանդական Ջահերով երթը։ Երթը Ամիրյան փողոցով, Մաշտոց պողոտայով, Բաղրամյան պողոտայով կշարժվի դեպի Կիևյան փողոց և Ծիծեռնակաբերդի...

«Ավետյաց լեռը». Ֆիլմ՝ մեր պատմության, հիշողության, բռնագաղթի և մերօրյա ուրացման փորձերի մասին

Արարատ՝ «Ավետյաց լեռը». ֆիլմ մեր պատմության, հիշողության, արմատների, գոյության պայքարի, դավադրությունների, բռնագաղթի և մերօրյա ուրացման քաղաքականության մասին: Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված ֆիլմի պրեմիերան տեղի ունեցավ...

Ապրիլի 24-ին պարտավոր ենք հանդես գալ հայոց պատմության ամենամեծ nղբերգության խեղաթյուրման ցանկացած փորձի դեմ. հայտարարություն

Ապրիլի 24-ին պարտավոր ենք հանդես գալ հայոց պատմության ամենամեծ nղբերգության խեղաթյուրման ցանկացած փորձի դեմ. հայտարարություն

Դիվանագետների համահայկական խորհուրդը հայատարարություն է տարածել. «Ապրիլի 24-ին աշխարհասփյուռ հայությունը հարգանքի տուրք է մատուցում 20-րդ դարի առաջին ցեղասպանությանը նահատակ դարձած 1,5մլն հայերի հիշատակին՝ ծաղիկներ խոնարհելով Հայոց ցեղասպանության զոհերի...