«Անթույլատրելի և անընդունելի եմ համարում մեր երկրում սոցիալական ցանկացած շերտավորում, որը կարող է կապված լինել, այդ թվում Սահմանադրությամբ ամրագրված պարտավորությունների հետ։ Չի կարելի այնպիսի կարգավորումներ և իրավական դաշտ ստեղծել, որը առնվազն հանրային ընկալումների առումով, որևէ պարտականության հետ կապված կարգավորումը փոխկապակցի անձի գույքային դրությամբ»,-կառավարության նիստից հետո կայացած ճեպազրույցում ասաց Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը։
Հարց հնչեց նաև Աննա Հակոբյանի գրառումների մասին, որտեղ նա քաղաքացիներին վիրավորում է՝ անվանելով՝ «ոջիլ», «տգետ», «էշ» ։
«Մեր լիազորությունները տարածվում են բացառապես պետական մարմինների պաշտոնյաների վրա։ Այս հարցում լիազորություն ունի Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը»,- պատասխանեց Անահիտ Մանասյանը՝ հորդորելով այդ կառույցից ստանալ հարցի պատասխանը։
Մանրամասները՝ տեսանյութում