Պռոշյան և Քասախ համայնքների բնակիչները փակել էին Երևան մտնող մայրուղին՝ պահանջելով երթուղուց չհանել 25 և 59 համարների ավտոբուսները, որոնք երկու գյուղերը կապում են մայրաքաղաքին:
Բողոքի ակցիաները սկիզբ են առել դեռևս ապրիլի 5-ից։ Վերոնշյալ երկու համայնքների բնակիչները մինչ այդ օգտվում էին թիվ 25 և 59 երթուղին սպասարկող ավտոբուսներից՝ վճարելով 150 դրամ, իսկ նոր երթուղին սպասարկելու է «Մուլտիտրանսպորտ» ընկերությունը 250 և 200 դրամ ուղեվարձերով։
Մանրամասն՝ տեսանյութում: