Մեր առաջարկները չեն ստացել կառուցողական պատասխան Ադրբեջանից․ Արարատ Միրզոյան

Մրտ 20, 2025

«Համաձայնելով խաղաղության պայմանագրի նախագծի վերջին տարբերակին՝ Հայաստանը ճանապարհ հարթեց նախագծի տեքստի վերջնականացման և նախագծի շուրջ բանակցությունների ավարտի համար: Այսպիսով, Պայմանագիրը պատրաստ է ստորագրման, և Հայաստանը պատրաստ է ստորագրել պայմանագիրը, որը կարող է դառնալ տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման կարևոր հիմնասյուն»,- Բրազիլի ԱԳ նախարարի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։

Ըստ նրա, մյուս կարևոր հենասյուներից են սահմանների սահմանազատումն ու տարածաշրջանային հաղորդակցության ուղիների ապաշրջափակումը։

«Անցյալ տարի մենք զգալի առաջընթաց գրանցեցինք սահմանազատման գործընթացում՝ հիմնվելով 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի վրա հաջողությամբ սահմանազատվեց և սահմանանշվեց ավելի քան 12 կիլոմետր սահմանագիծ։

Տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման վերաբերյալ մենք Ադրբեջանին ներկայացրել ենք շատ կոնկրետ առաջարկներ, որոնք, եթե կյանքի կոչվեն, կարող են հնարավորություն տալ սկզբում երկաթուղու գործարկմանը, ապա նաև ստեղծել լայն հնարավորություններ հաղորդակցությունների ընդլայնման համար։ Իհարկե, ինչպես կարող եք պատկերացնել, փոխկապվածության թեման դուրս է գալիս մեր երկու երկրների սահմաններից, և տարածաշրջանային ու գլոբալ լոգիստիկ ուղիներին միանալու և դրանցում ներդրում ունենալու տեսլականով Հայաստանը նախաձեռնել է «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը, նախագիծ, որը նպատակ ունի հասնել ճանապարհների, երկաթուղիների, խողովակաշարերի և էներգետիկ ցանցերի  տարածաշրջանային հաղորդակցությունների ներառական շրջանակի ձևավորմանը։

Կանխատեսելիության բարձրացման և փոխվստահության ձևավորման համար՝ Հայաստանը նաև հանդես է եկել սպառազինությունների փոխադարձ վերահսկման և վերիֆիկացիայի մեխանիզմների ստեղծման վերաբերյալ կառուցողական նախաձեռնություններով։

Ցավոք, նշված առաջարկները չեն ստացել կառուցողական պատասխան Ադրբեջանից. մենք դեռևս չունենք դրական արձագանք հաղորդակցությունների և սպառազինության վերահսկման վերաբերյալ առաջարկների առնչությամբ

Չնայած մենք հայտարարել ենք Խաղաղության համաձայնագրի նախագծի վերջնականացման մասին,  վերջին օրերին Ադրբեջանը լիովին կեղծ մեղադրանքներ է ներկայացրել՝ կապված հրադադարի խախտումների հետ, որոնք Հայաստանը կտրականապես մերժում է։ Խաղաղության բաղձալի նպատակին հասնելու համար Հայաստանի ամուր քաղաքական կամքը պետք է փոխադարձվի:

Եթե խաղաղությունը պետք է կյանքի կոչվի, ապա երկու կողմերն էլ պետք է հանձնառու լինեն վստահության և երկխոսության մթնոլորտի ձևավորմանը։ Այս համատեքստում չլուծված հումանիտար հարցերի կարգավորումը, ինչպիսին է հայ ռազմագերիների և մյուս պահվող անձանց ազատ արձակումը, կարող է էականորեն թեթևացնել իրավիճակը»։

Նմանատիպ նյութեր

Նոր Նորքի թաղապետը դաժան ծեծի է ենթարկել ակտիվիստ Արթուր Չախոյանին

Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանը թաղապետարանի աշխատակիցների հետ դաժան ծեծի ենթարկեց ակտիվիստ Արթուր Չախոյանին։ Արթուր Չախոյանը, մինչ այդ, Մասիվի թաղապետին  զգուշացրել էր, որ գնում է մասնակցելու...

Արմեն Դանիելյանը ՍԱՏՄ ղեկավարի պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել

Արմեն Դանիելյանը ՍԱՏՄ ղեկավարի պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել

Արմեն Դանիելյանը ՍԱՏՄ ղեկավարի պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել, պատճառն ինձ հայտնի չէ: Աշխատանքի ազատման վարչապետի որոշում, սակայն, դեռ չկա,  հայտնել է ՍԱՏՄ իրազեկման, խորհրդատվության և հանրության հետ տարվող աշխատանքների բաժնի պետ Անուշ Հարությունյանը:...

Քաղաքը, գտնվելով «անգլուխ» վիճակում, դարձել է ոմանց համար «փող» աշխատելու միջոց․ ավագանու անդամ

Քաղաքը, գտնվելով «անգլուխ» վիճակում, դարձել է ոմանց համար «փող» աշխատելու միջոց․ ավագանու անդամ

Գևորգ Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ Երևան քաղաքն ապրում է իր ամենաանփառունակ ժամանակաշրջանը։ Քաղաքը, գտնվելով «անգլուխ» վիճակում, դարձել է ոմանց համար «փող» աշխատելու միջոց։ Երևանի կանաչապատումը, ասֆալտապատումը, մանկապարտեզների վերանորոգումը, թանկացվող...

Խոշոր հրդեհ է բռնկվել Թբիլիսիի կենտրոնում գտնվող հագուստի շուկայում

Խոշոր հրդեհ է բռնկվել Թբիլիսիի կենտրոնում գտնվող հագուստի շուկայում

Խոշոր հրդեհ է բռնկվել Թբիլիսիի կենտրոնում՝ «Վոկզալնայա Պլոշչադ» մետրոյի կայարանի մոտակայքում գտնվող հագուստի շուկայում։ Այս մասին հաղորդում են տեղի լրատվամիջոցները։ Նշվում է, որ դեպքի վայրում աշխատում են հրշեջ խմբեր։ Նախնական տվյալներով, զոհեր չկան։ Հրդեհի բռնկման...