«Վերջին 4 տարիներին բազմաթիվ քաղաքացիներ խոշտանգվել են բողոքի ցույցերի ժամանակ, անհնազանդության ակցիաների ժամանակ։ Այս դեպքերից շատերը ձայնագրվել են, մինչև հիմա YouTube-ում կան տեսնյութերը այդ ամեն ինչի, բայց տեսնում ենք, որ գործեր չեն հարուցվում, կամ ձևական հարուցվում են քրեական գործեր խոշտանգման հատկանիշներով և այդ գործերը ոչ մի ընթացք չեն ունենում։ Կուզեի ձեր ամփոփիչ ելույթում սրան ավելի մանրամասն անդրադառնայիք։ Օրինակ, քանի՞ ոստիկան է ենթարկվել պատասխանատվության, կամ թեկուզ մեղադրանք առաջադրվել, հեռացվել համակարգից՝ քաղաքացուն խոշտանգելու համար»,- այսօր՝ մայիսի 12-ին, հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը՝ դիմելով ՔԿ նախագահ Արթուր Պողոսյանին։
Պատգամավորը օրինակներ բերեց, թե ինչպես են իրավապահ մարմինները տարբեր արդարացումներով փակվում են հարուցված քրեական գործերը, կամ ընդհանրապես չեն էլ հարուցվում։
«Լսելով ձեր արդարացումները, չեմ կարող զուգահեռ չհիշել իմ գործը, որովհետև իմ դեպքում և՛ ներկայացել եմ, և՛ հաղորդումը տրվել ա, և՛ հարցաքննությունն ա եղել, և՛ կա դատբժիշկի եզրակացությունը՝ վնասվածքները հաստատող։ Բոլոր գործողություններն արվել վերջացել են։ Դեպքը տեղի է ունեցել 23 թվականի սեպտեմբերի 22-ին, ինչքա՞ն ժամանակ ա անցել։ Ոչինչ չկա։ Ոստիկանները շարունակում են աշխատել ու կարծես այդպես էլ պետք է լինի։ Նունիսկ ԱՄՆ պետդեպն ա զեկույցում նշել էդ դեպքը, բայց այստեղ քննչական մարմինները, քննիչը չեն տեսնում այս ամեն ինչը»,- ասաց նա։
Մանրամասն՝ տեսանյութում։