Մենք օրական ստանում ենք 22 000, պարեկը՝ 11 000, սահմանին հերթապահող զինծառայողը՝ 1700 դրամ. Մանուկյան

Մյս 7, 2025

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն իր ելույթում անդրադարձավ Զինված ուժերում ատեստացիայի ինստիտուտի ոչ այդքան արդյունավետ լինելու փաստին․

«Այսօր ԶՈՒ-ում ատեստացիայով աշխատավարձի բարձրացում ստանում են հիմնականում շտաբային, բարձրաստիճան տարբեր հրամանատարական պաշտոններ զբաղեցնող զինվորականները։ Մեկ օրինակ ասեմ, մարտական հենակետում ծառայություն իրականացնող, 2022 թվականին ռազմական գործողություններ իրականացրած, տասնյակ կյանքեր փրկած դիպուկահարն ատեստացիայից կտրվել է շարայինի պատճառով»,- ասաց Մանուկյանը։

Նա զուգահեռներ անցկացրեց պատգամավորների, պարեկների աշխատավարձերի ու մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողների աշխատավարձերի միջև․ «Մենք օրական ստանում ենք 22 հազար դրամ, պարեկը՝ 11 հազար դրամ, ձյանն ու անձրևին սահմանին հերթապահող զինծառայողը՝ 1700 դրամ։ Սա է իրականությունը»,- ասաց Մանուկյանը:

Մանրամասն՝ տեսանյութում”

Նմանատիպ նյութեր

Սա է իրական Հայաստանն ու իրական ինքնիշխանության աստիճանը. Ստեփան Դանիելյան

Սա է իրական Հայաստանն ու իրական ինքնիշխանության աստիճանը. Ստեփան Դանիելյան

Վրաստանի դեսպանատան առջև կազմակերպված ցույցը փաստում է այն, որ Հայաստանի քաղաքացիներն արդեն համարում են, որ չունեն պետություն: Այս մասին իր էջում գրել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը։ Նա, մասնավորապես, նշել է. «Եթե կան խնդիրներ, ապա դրանք լուծվում են միջպետական...

ՊՆ-ում նշանակումներ են եղել

ՊՆ-ում նշանակումներ են եղել

Հիմք ընդունելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությունները` ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը ստորագրել է հրամանագրեր, որոնց համաձայն՝ գնդապետ Համլետ Լևոնյանը նշանակվել է ՀՀ պաշտպանության նախարարության սպառազինության և տեխնիկական ապահովման վարչության պետ, գնդապետ...

Նոյեմբերի 9-ի հայտարարությունը չունի որևէ ժամկետ. Հակոբ Բադալյան

Նոյեմբերի 9-ի հայտարարությունը չունի որևէ ժամկետ. Հակոբ Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Այս օրերին մի քանի անգամ լսեցի կամ ընթերցեցի մի քանի անձանց խոսք, որ նոյեմբերի 9-ի հայտարարությունն ունի հնգամյա ժամկետ եւ այս տարի այն լրանում է: Հարգելիներ, ըստ երեւույթին ուշադիր չեք կարդացել...

Դիանա Գասպարյանը պաշտոնապես հրաժարականի դիմում է ներկայացրել ավագանուն

Դիանա Գասպարյանը պաշտոնապես հրաժարականի դիմում է ներկայացրել ավագանուն

Կայացել է Վաղարշապատ համայնքի ավագանու յոթերորդ նստաշրջանի հերթական չորրորդ նիստը: Օրակարգային հարցերի զեկուցման ավարտին համայնքի ղեկավար Դիանա Գասպարյանը հայտնել է պաշտոնաթողության և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու մասին։ Համաձայն տեղական...