Մենք միշտ ասել ենք, որ իշխանափոխությունը առանց փողոցի ճնշման անհնար է․ Խաչատրյան

Հնս 9, 2025

«Կքննարկենք, կարծիք կհայտնենք»,- ԱԺ-ում լրագրողնրի հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպե՞ս է վերաբերում  «Պատիվ ունեմ» խմբակցության կողմից վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացում Մասիս համայնքի ղեկավար, ՀՀԿ Խորհրդի անդամ Դավիթ Համբարձումյանին վարչապետի թեկնածու առաջադրելուն։

Նա նշեց, որ «Հայաստան» խմբակցությունն իմպիչմենտի մասին կարծիք հայտնել է,  որևէ անձի մասին հղում չի եղել. «Կոնկերտ անձի որակների մասին չենք ասել մեր հայտարարության մեջ։ Կարող է Դավիթ Համբարձումյանին մեկ անգամ փողոցում բարևած լինեմ։ ԱՆձամբ չեմ ճանաչում, կարծիք չեմ կարող հայտնել»։

Նա նշեց, որ հայտարարությունից հետո իրենց թիմում  քննարկում չի եղել,  ողջամիտ ժամկետներում կլինի որոշում։ Խաչատյանը նշեց, որ վեջնական կարծիք կլինի  խմբակցության հայտարարությամբ։

«Եթե գործընթացը չգնա այնպես, ինչպես նախաձեռնողները ենթադրում են, դրանից շահեկան վիճակում կհայտվի բացառապես Նիկոլ Փաշինյանը»,- ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավորը։

Մանրամասն՝ տեսանյութում։

 

Նմանատիպ նյութեր

Իսրայելին աջակցելու հարցում Թրամփը իսկապես բարդ ընտրության առաջ է կանգնած. Սուրեն Սարգսյան

Իսրայելին աջակցելու հարցում Թրամփը իսկապես բարդ ընտրության առաջ է կանգնած. Սուրեն Սարգսյան

«Հենց այդ բարդ ընտրությամբ է պայմանավորված Թրամփի ստրատեգիական սպասումը և մինչ այս պահը ներքաշումից խուսափելը։ Սա նրա նախագահության ամենից բարդ որոշումն է լինելու: Միանալով Իրանի դեմ պատերազմին՝ նա միանգամից կորցնում է իր «peacemaker» դիրքավորումը, ամբողջությամբ...

«Գրուպպա պադդերժկի» է հետը պտտեցնում․ «Հրապարակ»

«Գրուպպա պադդերժկի» է հետը պտտեցնում․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «ՔՊ-ական պատգամավորները երեկ ողջ օրը կրնկակոխ «հետապնդեցին» Նիկոլ Փաշինյանին, որը, բյուջեի քննարկումներով պայմանավորված, ամբողջ օրը ստիպված էր անցկացնել ԱԺ-ում։ ՔՊ-ական ֆրակցիան, ըստ ամենայնի, հենց Փաշինյանի ցանկությամբ, թիկնազորի նման...

ՀԷՑ-ի պետականացումը միջազգային սկանդալ կդառնա․ «Ժողովուրդ»

ՀԷՑ-ի պետականացումը միջազգային սկանդալ կդառնա․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Միջուկային պատերազմի հարեւանությամբ ապրող Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրահանգել է «Հայաստանի էլեկտրական ցանցերը» ազգայնացնել, եւ դրա համար նախատեսված հրահանգի ժամկետը լրանում է 2 օրից։ Հունիսի 21-ին ենթակաները պետք է Փաշինյանին...

Թուրքիայում հնարավոր է համաձայնություն կնքվի. «Հրապարակ»

Թուրքիայում հնարավոր է համաձայնություն կնքվի. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Չնայած պաշտոնապես հրաժարվում են գաղտնազերծել Թուրքիա կատարելիք այցի օրակարգը, Նիկոլ Փաշինյանն էլ երեկ չպարզաբանեց, թե ինչու է մեկնում մի երկիր, որի հետ մենք դիվանագիտական հարաբերություններ չունենք, սակայն անգամ ՔՊ թիմում են սկսել խոսել, որ...