«Մենք Գյումրիում չենք պարտվել, քանի որ այն արդյունքները, որ «Քաղաքացիական պայմանագիրը» գրանցել է, միանշանակ հաղթանակի նշան է։ 17200 քվե ստանալը գյումրեցիներից այդքան էլ հեշտ չէ»,- լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը՝ նշելով, որ ՔՊ-ն ունենալու է ավագանու ամենամեծ խմբակցությունը․ «Մենք մեզ պարտված չենք համարում։ 14 մանդատ ունեցող ամենամեծ խմբակցությունն ենք ունենալու»,- ասաց մարզպետը։
Հարցին՝ ի՞նչ եք անելում մարդագողությամբ եք զբաղվելո՞ւ՝ «ձեր Սարիկին» քաղաքապետ դարձնելու համար, Առուշանյանը պատասխանեց․ «Մենք չենք պատրաստվում որևէ նման գործողություն կատարել»։
Նա հերքեց նաև իր հրաժարականի մասին լուրերը։