Մենք կպաշտպանենք մեր ազգային շահերը Արկտիկայում․ ՌԴ նախագահ

23 Ապրիլի, 2026

Ռուսաստանը կպաշտպանի իր ազգային շահերը Արկտիկայում, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, հաղորդում է РИА Новости-ն:

«Մենք անպայմանորեն կպաշտպանենք և, անկասկած, կպաշտպանենք մեր ազգային շահերը Արկտիկայում»,- Ռուսաստանի կառավարության անդամների հետ տեսակոնֆերանսի ձևաչափով անցկացված խորհրդակցության ժամանակ ասել է Պուտինը:

Նախագահի համոզմամբ՝ Տրանսարկտիկական տրանսպորտային միջանցքի նշանակությունն ակնհայտ է համաշխարհային տրանսպորտային շղթաների խափանումների պայմաններում:

«Հյուսիսային տրանսարկտիկական երթուղու՝ որպես առավել անվտանգ, հուսալի և արդյունավետ ուղու նշանակությունը գնալով ավելի ակնհայտ է դառնում համաշխարհային տրանսպորտային շղթաների խափանումների ֆոնին, որոնք պայմանավորված են բազմաթիվ հակամարտություններով, դրանց թվում, ինչպես հիմա տեսնում ենք, Մերձավոր Արևելքում»,- ասել է Պուտինը:

Ըստ ՌԴ նախագահի՝ կարևոր է, որ Արկտիկայի զարգացման ուղղությամբ պետական կառույցների և գերատեսչությունների ջանքերը լինեն համակարգված:

«Պետխորհրդի պրոֆիլային հանձնաժողովը, ծովային կոլեգիան, «Ռոսատոմ» պետական կորպորացիան, մեր առաջատար զարգացման ինստիտուտը՝ ՎԷԲ-ը, և այլ կառույցներ: Շատ կարևոր է, որ նրանց ջանքերը հստակ համակարգված լինեն ինչպես դաշնային, այնպես էլ տարածաշրջանային մակարդակներում: Իսկ Արկտիկայում նախանշված ծրագրերն ու ներդրումային նախագծերը լինեն փոխկապակցված»,- հավելել է Պուտինը:

Նմանատիպ նյութեր

Երևանի դիվերսիֆիկացիային Մոսկվայում ասում են ոչ. Գարիկ Քեռյան

Երևանի դիվերսիֆիկացիային Մոսկվայում ասում են ոչ. Գարիկ Քեռյան

Քաղաքագետ Գարիկ Քեռյանի ֆեյսբուքյան գրառումը. «Երեկ, այսօր և հավանաբար նաև մոտակա օրերին հանրային քննարկման կենտրոնում է հայտնվել ՀՀ վարչապետ Փաշինյանի զանգը ՌԴ նախագահ Պուտինին: Որպես կանոն` այս զանգը համեմատում են մի քանի օր առաջ ԵՄ առաջատար լիդերներ Մակրոնի և Մերցի...

Բաքվում ավարտել են հայ գերիների բողոքների վերաբերյալ ելույթները

Բաքվում ավարտել են հայ գերիների բողոքների վերաբերյալ ելույթները

Բաքվի Վերաքննիչ դատարանում Արայիկ Հարությունյանի և մյուսների բողոքների վերաբերյալ ելույթներն ավարտվել են, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները: Նշենք, որ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը, ինչպես նաև մյուս հայ գերիները դատապարտվել են ցմահ ազատազրկման կամ 15–20 տարվա...

Շնորհակալ եմ Միացյալ Նահանգներին իր անսասան աջակցության համար. Զելենսկի

Շնորհակալ եմ Միացյալ Նահանգներին իր անսասան աջակցության համար. Զելենսկի

Սպիտակ տանն ավարտվել է Զելենսկի-Թրամփ հանդիպումը, որը տևել է մոտ մեկ ժամ։ «Մենք քննարկեցինք Patriot համակարգերի համար հրթիռների արտադրության լիցենզավորման հարցը, ինչպես նաև մի շարք այլ գաղափարներ, որոնք կարող են օգտակար լինել։ Մենք նաև խոսեցինք դիվանագիտության մասին....

Կաթողիկոսի և Գերագույն հոգևոր խորհրդի անդամների դեմ գործն ուղարկվել է դատարան

Կաթողիկոսի և Գերագույն հոգևոր խորհրդի անդամների դեմ գործն ուղարկվել է դատարան

Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի և Հայ առաքելական եկեղեցու Գերագույն հոգևոր խորհրդի անդամների դեմ գործն ուղարկվել է դատարան: Այս մասին հաղորդում է Սպուտնիկ Արմենիան: Այն մակագրվել է Արմավիրի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր Հակոբ Մանուկյանին։  Վարույթը...