Հայաստանի իշխանություններն Ադրբեջանի հետ հարաբերություններ ձևավորելու մեջ գտնվում են ճնշումների և պարտադրության ներքո: Այս մասին այսօր՝ մարտի 27-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Սեյրան Օհանյանը:
«Ճիշտ է, որ պետք է գնալ խաղաղության, մենք էլ ենք ձգտում խաղաղության, բայց Ադրբեջանի կողմից դա խաբկանք է, որովհետև իրենք խաղաղության պայմանագրի մեջ այնպիսի կետեր են դրել, որոնք ցույց են տալիս, որ անընդհատ շարունակական ճնշումներ կան Հայաստանի նկատմամբ՝ նոր պահանջներ ներկայացնելով: Առավել ևս, երբ դրանք զուգորդվում են նաև կրակոցներով սահմանին, ցույց են տալիս, որ իրական չէ խաղաղությունը»,-ասաց նա:
Մանրամասն՝ տեսանյութում։