Մենք չենք վախենում ոչ Իլհամ Ալիևից, ոչ էլ մեկ ուրիշից, ով իրեն բռնապետի պես է պահում. ԵԽԽՎ նախագահ․ AlphaNews

Ապր 12, 2025

«Եվրախորհրդի մասին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունները հաստատում են Վեհաժողովում ադրբեջանական պատվիրակությանը լիազորություններից զրկելու արդարացիությունը»,- ճեպազրույցի ժամանակ պատասխանելով Alpha News-ի հարցին՝ հայտարարել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նախագահ Թեոդորոս Ռուսոպուլոսը:

«Երկու օր առաջ Ալիևը իդեալական անգլերենով հայտարարություն արեց։ Պետք է նշեմ, որ ես լսել եմ՝ դա ուղղված է ներքին լսարանին։ Ես չգիտեմ, թե արդյոք անգլերենը պաշտոնական լեզու է Ադրբեջանում, չեմ հավատում, որ դա պաշտոնական լեզու է։ Դա ավելի շուտ նախատեսված էր ոչ թե ներքին լսարանի, այլ բոլոր, հատկապես Եվրոպայի խորհրդի համար։

Նա ցինիկ կերպով ասաց, որ ինքը թքած ունի Եվրոպայի խորհրդի վրա, և կարծում է, որ մենք նրա կարիքն ավելի շատ ունենք, քան ինքը՝ մեր, որ աշխարհը փոխվել է։ Նա կեղծ լուրեր է տարածել՝ հայտարարելով, որ Եվրոպայի խորհուրդը որոշել է վիճարկել ադրբեջանական պատվիրակության լիազորությունները Լեռնային Ղարաբաղի և իր երկրի հաղթած պատերազմի պատճառով:Սա բացարձակ կեղծիք է, քանի որ մենք խնդրել ենք Ադրբեջանի իշխանություններին առաջին հերթին թույլտվություն տալ, որպեսզի մեր զեկուցողները մեկնեն Լաչինի միջանցք՝ Լեռնային Ղարաբաղ։ Հետո մենք Ադրբեջանի իշխանություններին խնդրել ենք մեր դիտորդներին թույլ տալ հետևել երկրում տեղի ունեցող ընտրություններին։

Մենք նաև խնդրել ենք թույլ տալ զեկուցողներին այցելել Ալիևի քաղաքական ընդդիմախոսներին, որոնք գտնվում են բանտում։ Ալիևը, ինչպես գիտեք, սովորություն ունի բանտարկել իր քաղաքական ընդդիմախոսներին։ Եվ նրանք երբեք չեն պատասխանել մեր կոչերին, նրանք միշտ մերժել են մեզ։

Այսպիսով, երկու տարի շարունակ օրենքի գերակայությունը և մարդու իրավունքները հարգելուց հրաժարվելուց հետո (թեև դա շատ ավելի երկար է շարունակվում), հրաժարվելով կատարել Եվրոպայի խորհրդի պահանջները, Վեհաժողովն արդարացիորեն որոշեց չվավերացնել ադրբեջանական պատվիրակության լիազորությունները։

Քանի որ Ալիևը հայտարարել է, որ թքած ունի Եվրոպայի խորհրդի վրա, սա իր կարծիքն է: Ես չեմ պատրաստվում մեկնաբանել դա: Ես պատրաստվում եմ այս հարցը բարձրացնել հաջորդ չորեքշաբթի դեսպանների, գլխավոր նախարարի առաջ, ինչպես նախկինում եմ արել:Ես մեծ ջանքեր եմ գործադրել ադրբեջանցիներին վերադարձնելու համար, խոսել եմ օրենքի գերակայության պահպանման, ժողովրդավարական ընթացակարգերի և մարդու իրավունքների պաշտպանության մասին։ Նրանք դա չարեցին:

Սկզբում նրանք պատասխանեցին, որ միջոցներ կձեռնարկեն, ինչը մենք երբեք չտեսանք։ Նրանք ազատ արձակեցին մեկ ձերբակալվածի, բայց հետո ձերբակալեցին մյուսներին: Այսպիսով, Վեհաժողովը կատարեց իր աշխատանքը: Եվ միանգամայն պարզ է, որ Վեհաժողովն արդարացիորեն չի վավերացրել պատվիրակության լիազորությունները,և դա հաստատվում է այսօր Ալիևի այս հայտարարություններով:Մենք չենք զղջում դրա համար և կարծում ենք, որ ճիշտ ենք վարվել»,- նշել է նա։

Խոսելով Ալիևի՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումները կատարելուց հրաժարվելու վերջնագրի մասին, Ռուսոպոլոսը նշել է.

«Ոչ ոք չի կարող շանտաժի ենթարկել Եվրոպայի խորհրդին, Եվրախորհուրդը չի վախենում նման հայտարարություններից, քանի որ ԵԽ-ն իր վեհաժողովում ընդունել և ընդունում է որոշումներ՝ օրենքի գերակայությանը, մարդու իրավունքներին և ժողովրդավարական ընթացակարգերին համապատասխան։

Հունվարյան նստաշրջանից հետո ես դիմեցի նախարարներին, Նախարարների կոմիտեին, ես հատուկ հիշատակեցի Վրաստանն՝ ասելով, որ սա ակումբ չէ, որտեղ ընտրովի մոտեցումն ընդունելի է, որովհետև վաղը, և դա հենց այն է, ինչ ես ասացի դեսպաններին, մենք կարող ենք ունենալ որոշ պետություններ, որոնք կհրաժարվեն Մարդու իրավունքների դատարանից։ Երեք ամիս էլ չանցած՝ Ալիևը հաստատեց իմ մտահոգությունները։

Փակագծերում դրեք «վախեր» բառը, որովհետև մենք ոչնչից չենք վախենում, չենք վախենում Ալիևից կամ որևէ մեկից, ով իրեն բռնապետի պես է պահում։ Այսպիսով, հիմա սա մի հարց է, որը ես հույս ունեմ, որ Նախարարների կոմիտեն պետք է որոշի: Վեհաժողովի դիրքորոշումը շատ հստակ է՝ մենք որոշել ենք, որ մեր անդամ երկրներից ոչ մեկը չի կարող ասել, որ ես չեմ հարգում կանոնները, ես կհրաժարվեմ այդ մարմնից, ինստիտուցիոնալ մարմնից կամ այլ ինստիտուցիոնալ մարմնից»։

 

Նմանատիպ նյութեր

Էրդողանը կմեկնի Ադրբեջան

Էրդողանը կմեկնի Ադրբեջան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հաջորդ ամիս կայցելի Ադրբեջան։ Ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները, հղում անելով A Haber հեռուստաալիքին, Թուրքիայի նախագահի մայիս ամսվա աշխատանքային ծրագրում ներառված է Ադրբեջան կատարվող այցը։ Բացի այդ, ապրիլի 29-ին...

Ինչպե՞ս է վրացական ընկերությունը հաղթել․ «Հրապարակ»

Ինչպե՞ս է վրացական ընկերությունը հաղթել․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Երեւանի քաղաքապետարանը պայմանագիր է կնքել վրացական «Ջորջիան Թրեյն» ընկերության հետ՝ Երեւանի Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի կարիքների համար անվազույգերի վերանորոգման ծառայությունների ձեռքբերման համար։ Այս ծառայության արժեքը 69 միլիոն...

ՄԻԵԴ-ից ապտակ է սպասվում ԲԴԽ-ին. «Ժողովուրդ»

ՄԻԵԴ-ից ապտակ է սպասվում ԲԴԽ-ին. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ԲԴԽ նախկին նախագահ Կարեն Անդրեասյանի որոշումները ՍԴ-ն մեկը մյուսի հեւտեւից հակասահմանադրական է ճանաչում, սակայն SMS-ի արդյունքում ազատված Անդրեասյանը չկա: Իսկ ով պետք է պատասխան տա նրա՝ նախագահ լինելու ժամանակահատվածում կայացրած...

Սյունիքի մարզի գյուղերի վրա ադրբեջանական կողմը ոչ թե վերջին շաբաթներին է ինտենսիվ կրակում, այլ՝ շուրջ 2 ամիս․ «Հրապարակ»

Սյունիքի մարզի գյուղերի վրա ադրբեջանական կողմը ոչ թե վերջին շաբաթներին է ինտենսիվ կրակում, այլ՝ շուրջ 2 ամիս․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Սյունիքի մարզի սահմանամերձ գյուղերի վրա ադրբեջանական կողմը ոչ թե վերջին շաբաթներին է ինտենսիվ կրակում, այլ՝ շուրջ 2 ամիս։ Գյուղի բնակիչը մեզ պատմեց, որ համայնքապետն իրենց զգուշացրել է՝ աղմուկ չբարձրացնեք, տեսանյութեր չանեք, մամուլի բերանը...

Փաշինյանը ցանկանում է մոռացության տա՞լ Ցեղասպանությունը․ «Փաստ»

Փաշինյանը ցանկանում է մոռացության տա՞լ Ցեղասպանությունը․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Վերջին տարիներին Նիկոլ Փաշինյանը սովորություն է դարձրել Հայոց ցեղասպանության հիշատակի օրվա իր ավանդական՝ ձևական ուղերձները զարդարել «օրիգինալ» թեզերով, որոնք, ըստ էության, արդարացնում են նրա արտաքին քաղաքական կուրսը։ Այսպես, անցած տարի նա իր...