Մայրը գրկեց որդու սառած մարմինը, իսկ վարչապետը ռեխը միջև ականջները բաց գինու փառատոն է վայելում․ Զոհվածի մայր

Հնս 9, 2025

Զոհված զինծառայող Ժիրայր Մարգարյանի մայրը` Նաիրա Մարգարյանը, ֆեյսբուքյան էջում գրել է․

«Երբ Նիկոլը դեռ վարչապետ չէր՝ միշտ խոսում էր զինվորի, բանակի, անարդարության մասին։ Ասում էր՝ «զինվորը պիտի լավ սնվի, կլուբնիկ ուտի, չսովի», նախկիններին էր մեղադրում, որ զինվորը գետնից կանվետ է հավաքում։ Բայց հիմա՞։

Զինվորն այսօր զոհվում է, բայց երկրի ղեկավարը գինի է վայելում Երևանի սրտում՝ փառատոնների մեջ կորած։ Մոր վիշտը օդում է, մայրը խելագառված ողբում է, այդ մայրը մի ամսից հպարտությամբ փառքով պիտի գրկեր որդուն, բայց այսօր եռագույնով փաթաթված սառած մարմինը գրկեց , բայց այդ ժամանակ վարչապետի գունագեղ լույսերի տակ ընտանիքով ռեխը միջև ականջները բաց գինու փառատոն է վայելում։

Պատերազմն էլ դեռ չէր ավարտվել, մարմինները՝ դեռ անթաղ, անհետացած տղաները՝ անհայտ ճակատագրով… Իսկ ինքը տոնում էր՝ բարձր տրամադրությամբ, գունագեղ միջոցառումներ փառատոներ, փարթիներ։

Ապագան եկել է, ասում էր։ Բայց ո՞ւմ ապագան։ Զինվորի մա՞յրը տեսավ այդ ապագան։ Թե՞ նրանք, ովքեր գինու բաժակներով մոռացան երկրի ցավը»։

Նմանատիպ նյութեր

Ես որպես քրիստոնյա հայտարարում եմ, որ իմ ձևով եմ մասնակցելու եկեղեցու դեմ արշավին. Արթուր Սուքոյան

Ես որպես քրիստոնյա հայտարարում եմ, որ իմ ձևով եմ մասնակցելու եկեղեցու դեմ արշավին. Արթուր Սուքոյան

Արթուր Սուքոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. Սամվել Կարապետյանի շուրջ այս իրավիճակը ստեղծվել է ընդամենը մեկ նախադասությունից՝ «մենք մեր ձևով ենք մասնակցելու եկեղեցու դեմ արշավին»։ Այս խոսքի համար մարդուն քրեական հետապնդման են ենթարկում և կալանավորում երկու ամսով:...

Սամվել Կարապետյանի նկատմամբ իրականացվող հետապնդումը    վարչապետի հակաեկեղեցական գործողությունների հերթական դրսևորումն է. Մայր աթոռ

Սամվել Կարապետյանի նկատմամբ իրականացվող հետապնդումը վարչապետի հակաեկեղեցական գործողությունների հերթական դրսևորումն է. Մայր աթոռ

Քիչ առաջ տեղյակ դարձանք, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քրեական դատարանը, ակնհայտորեն տեղի տալով իշխանության բացահայտ ճնշումներին, որոշել է կալանք կիրառել ազգային բարերար Տիար Սամվել Կարապետյանի նկատմամբ։ Տիար Սամվել Կարապետյանի նկատմամբ իրականացվող...

Այն հաշվարկը, որն իրենք արել են, այս անգամ կարծես սխալ է, չի կպնելու. Նարեկ Կարապետյան

Երկու ժամվա ընթացքում 3000-4000 մարդ է հավաքվում, ինչ էներգիա ենք մենք զգում ձեզնից։ Այսօրվա որոշումը մի մեծ ճանապարհի սկիզբ է, որը պետք է ունենա տրամաբանական հաղթական ավարտ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց...

Ինձ չեն կարող ճնշել, միշտ լինելու եմ Եկեղեցու և ժողովրդիս կողքին. Սամվել Կարապետյան

  Ինձ չեն կարող ճնշել, միշտ լինելու եմ Եկեղեցու և ժողովրդիս կողքին: Այս մասին իր ուղերձում ասել է գործարար Սամվել Կարապետյանը: «Մեր հաղթանակին այլընտրանք չկա, կալանքիս որոշումն ապօրինին է. գործարարի ուղերձը»,- ասել...

Սամվել Կարապետյանը կալանավորվեց

Սամվել Կարապետյանը կալանավորվեց

Սամվել Կարապետյանին կալանավորեցին 2 ամսով: Հիշեցնենք, որ Հայաստանում ու դրա սահմաններից դուրս հայտնի գործարար, բարերար Սամվել Կարապետյանի նկատմամաբ հետապնդումները սկսկել են Նիկոլ Փաշինյանի միջամտությամբ, այն բանից հետո , երբ Սամվել Կարապետյանն իր աջակցությունը հայտնեց...