Մայր Աթոռում նշվեց Սուրբ Հարության տոնը

Ապր 20, 2025

Ապրիլի 20-ին մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Հրաշափառ Սուրբ Հարության տոնի առիթով համայն հայության հոգևոր կենտրոն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Սուրբ և Անմահ Պատարագ մատուցեց ` Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը:

Մայր Տաճարի զանգերի ավետաբեր ղողանջների ներքո Հայրապետական խաչվառազարդ թափորը Ամենայն Հայոց Կաթողիկոսին Վեհարանից ամպհովանիով առաջնորդեց դեպի Մայր Տաճար:

Հայրապետական ամպհովանին այս տարի կրում էին ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր սրտաբան, «Էրեբունի» ԲԿ սրտաբանական կենտրոնի ղեկավար Համլետ Հայրապետյանը, Երևանի գլխավոր մանկական վիրաբույժ, ԵՊԲՀ մանկական վիրաբուժության ամբիոնի դոցենտ, բ.գ.թ. Նիկոլայ Դալլաքյանը, «Աստղիկ» ԲԿ տնօրեն Ասատուր Ասատրյանը և ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր անեսթեզիոլոգ, «Նաիրի», «Էրեբունի» ԲԿ-ի անեսթեզիոլոգիայի ծառայությունների ղեկավար, Երևանի` վերջույթների վերակառուցման և երկարացման կենտրոնի անեսթեզիոլոգիայի և ինտենսիվ թերապիայի բաժանմունքի ղեկավար Անատոլի Գնունին:

Վեհափառ Հայրապետին որպես առընթերականեր սպասավորում էին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Վարչատնտեսական բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանն ու Ավստրալիայի և Նոր Զելանդիայի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Վարդան եպիսկոպոս Նավասարդյանը:

Հայրապետական Սուրբ Պատարագին ներկա էին Գերագույն հոգևոր խորհրդի անդամներ, Մայր Աթոռի բարերարներ, Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների և միջազգային կազմակերպությունների ղեկավարներ ու ներկայացուցիչներ, քաղաքական-հասարակական գործիչներ և բազում ուխտավոր հայորդիներ:

Արարարողության ընթացքում Նորին Սրբությունը Սուրբ Էջմիածնից համայն հայությանը հղեց հայրապետական իր պատգամը՝ փոխանցելով «Քրիստոս յարեաւ ի մեռելոց» հրեշտակաբարբառ ավետիսը:

Նմանատիպ նյութեր

«Հայաստան» խմբակցության պատգամավորները հանդիպել են սահմանամերձ Այգեձոր և Չինարի գյուղերի բնակիչների հետ

«Հայաստան» խմբակցության պատգամավորները հանդիպել են սահմանամերձ Այգեձոր և Չինարի գյուղերի բնակիչների հետ

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը ֆեյսբուքյան էջում գրում է․ «Նախօրեին գործընկերներիս հետ հանդիպումներ ունեցանք Տավուշի մարզի սահմանամերձ Այգեձոր և Չինարի գյուղերի բնակիչների հետ։ Անմիջական ու անկաշկանդ մթնոլորտում տեղի ունեցած զրույցների...

Բերդավանի սահմանագոտում ականի պայթյունից վիրավորում ստանալու դեպքի առթիվ քրվարույթ է նախաձեռնվել

Բերդավանի սահմանագոտում ականի պայթյունից վիրավորում ստանալու դեպքի առթիվ քրվարույթ է նախաձեռնվել

Ականի պայթյունից մարմնական վնասվածքներ ստանալու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 550-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախաձեռնվել է քրեական վարույթ: Այս մասին News.am-ին հայտնել են Քննչական կոմիտեից: Ավելի վաղ լրատվամիջոցը հայտնել էր, որ...

Ըստ ՔԿ-ի՝ զինծառայողին անզգուշությամբ են հասցրել ինքնասպանության

Ըստ ՔԿ-ի՝ զինծառայողին անզգուշությամբ են հասցրել ինքնասպանության

Սահմանապահ զորքերի զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու հատկանիշներով: Այս մասին լրատվամիջոցներին հայտնել են ՔԿ-ից: «Սահմանապահ զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական...

Ամենայն Հայոց Կաթողիկոսը արգենտինացի իրավաբանների և լրագրողների հետ քննարկել է հայ գերիների հարցը

Ամենայն Հայոց Կաթողիկոսը արգենտինացի իրավաբանների և լրագրողների հետ քննարկել է հայ գերիների հարցը

Ապրիլի 28-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Արգենտինայից ժամանած մի խումբ իրավաբանների և լրագրողների՝ ուղեկցությամբ արգենտինահայ Խուան Պաբլո Գեչիջյանի։ Այս մասին հայտնում են Մայր Աթոռի...

Ըստ Դոնալդ Թրամփի՝ Զելենսկին պատրաստ է հրաժարվել Ղրիմից

Ըստ Դոնալդ Թրամփի՝ Զելենսկին պատրաստ է հրաժարվել Ղրիմից

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պատրաստ է հրաժարվել Ղրիմից՝ որպես Ռուսաստանի հետ խաղաղության գործարքի գին։ Նյու Ջերսիում լրագրողների հետ զրույցում Թրամփը ասել է, որ հիասթափված է այն փաստից, որ Ռուսաստանը շարունակում է...