Մայր Աթոռն արձագանքել է Վատիկանում ադրբեջանական միջոցառմանը

Ապր 11, 2025

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինն արձագանքել է Ադրբեջանի կողմից Հռոմում կազմակերպված հակահայկական ուղղվածություն ունեցող միջոցառմանը․

«Սույն թվականի ապրիլի 10-ին Հռոմի պապական Գրեգորյան համալսարանում Սուրբ Աթոռում Ադրբեջանի դեսպանության և ադրբեջանական որոշ կազմակերպությունների նախաձեռնությամբ տեղի է ունեցել «Քրիստոնեությունը Ադրբեջանում. պատմություն և արդի ժամանակներ» վերտառությամբ միջոցառում՝ տարբեր երկրների ներկայացուցիչների մասնակցությամբ։

Միջոցառման ընթացքում ադրբեջանական քարոզչամեքենայի նախաձեռնությամբ հերթական անգամ փորձ է արվել ժխտելու Հայաստանի և Արցախի պատմամշակութային ժառանգության հայկական պատկանելությունը, խեղաթյուրելու պատմական իրողությունները՝ այն հետագայում յուրացնելու չարամիտ նպատակով։

Այս ամենը տեղի է ունենում, երբ տակավին միջազգային հանրության կողմից պատշաճ գնահատականներ չեն տրվել Ադրբեջանի իրականացրած ցեղասպան գործողություններին, Արցախից բռնի տեղահանված ողջ հայության հիմնարար իրավունքների ոտնահարմանը, Բաքվի բանտերում պահվող հայ ռազմագերիների նկատմամբ իրականացվող անօրինական ու նվաստացուցիչ գործողություններին, Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության յուրացման և հայկական հետքերի իսպառ ոչնչացման դեպքերին։

Ցավում ենք, որ կաթոլիկ բարձրագույն կրթական հաստատության հարկից ներս թույլատրվել է կազմակերպել նման հակագիտական միջոցառում։

Այս առնչությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը միջեկեղեցական հաղորդակցության ընկալյալ շրջանակներում նախաձեռնելու է անհրաժեշտ քայլեր»։

 

Նմանատիպ նյութեր

Արցախի անկախության իրավական հիմքերը դրվել են ոչ թե այդ բարբարոսություններից առաջ, այլ ի պատասխան դրանց․ Գևորգ Դանիելյան

Արցախի անկախության իրավական հիմքերը դրվել են ոչ թե այդ բարբարոսություններից առաջ, այլ ի պատասխան դրանց․ Գևորգ Դանիելյան

Իրավագիտության դոկտոր Գևորգ Դանիելյանը գրումէ․ «Արցախի շուրջ հակամարտությունը սկիզբ է առել ոչ թե հայ ազգի նախաձեռնությամբ, առավել ևս իբր անհեռանկար ռևանշիստական նկրտումների, այլ խորհրդային համակարգի հիմքերի կազմաքանդման անկառավարելի իրավիճակից օգտվող ադրբեջանական...

Հռոմի պապը կաթվածից է մահացել

Հռոմի պապը կաթվածից է մահացել

Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը մահացել է կաթվածից և դրան հաջորդած սրտի անբավարարությունից: Այս մասին հայտնել են Սուրբ Աթոռի մամուլի ծառայությունից։ Հիշեցնենք, որ այսօր՝ ապրիլի 21-ին 88 տարեկան հասակում մահացել է Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը։ Կաթոլիկ եկեղեցու 266-րդ Պապին վերջին...

ՍԴ-ն հրապարակել է ապօրինի գույքի բռնագանձման օրենքի գործով որոշման ամբողջական տեքստը

ՍԴ-ն հրապարակել է ապօրինի գույքի բռնագանձման օրենքի գործով որոշման ամբողջական տեքստը

Հրապարակվել է Սահմանադրական դատարանի որոշումը՝ ՀՀ ԱԺ պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ հինգերորդի դիմումի հիման վրա «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի՝ սահմանադրությանը համապատասխանության հարցի վերաբերյալ։ Համաձայն որոշման՝ 1․ «Ապօրինի...

Ինչ է եղել ԼՂ–ում 2023–ին, և ինչպես է հեռացել Արայիկ Հարությունյանը. պատմում է պատգամավորը. Sputnik Արմենիա

Ինչ է եղել ԼՂ–ում 2023–ին, և ինչպես է հեռացել Արայիկ Հարությունյանը. պատմում է պատգամավորը. Sputnik Արմենիա

Դավիթ Մելքումյանն անդրադարձել է 2023 թվականի սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղի կորստին հանգեցրած ողբերգական իրադարձություններին։ Արցախում 2023 թվականի սեպտեմբերին տեղի ունեցած ողբերգական իրադարձությունները, որոնք հանգեցրին հայերի տեղահանության, շարունակում են թեժ վեճերի և...

Գործող իշխանությունն անցել է լրագրողներին բացահայտ ահաբեկելու գործելակերպին. ՀԺՄ

Գործող իշխանությունն անցել է լրագրողներին բացահայտ ահաբեկելու գործելակերպին. ՀԺՄ

Հայաստանի ժուռնալիստների միությունը կոչ-ուղերձ է տարածել միջազգային լրագրողական կազմակերպություններին, որում նշված է․ «Հարգելի գործընկերներ, Հայաստանում լրագրողների դեմ 2018թ. «թավշյա հեղափոխությունից» հետո մեկնարկած արշավը ոչ միայն շարունակվում է, այլև նոր...