Մայիսի 28-ի խորհուրդը կրկին հնչեցնում է անբեկանելի ճշմարտությունը, որ ժողովուրդը կարող է հաղթանակել․ Գարեգին Բ

Մյս 28, 2025

Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ուղերձը Հանրապետության տոնի առիթով․

«Հայրապետական Մեր օրհնությունն ենք բերում ի հայրենիս և ի սփյուռս մեր ժողովրդի զավակներին և շնորհավորում Հանրապետության տոնի առիթով։

Այսօր ոգեկոչում ենք հիշատակները 1918 թ․ մայիսյան հերոսամարտերի, մեր ժողովրդի դրսևորած աննկուն կամքի, միասնականության ոգու և քաջարի պայքարի, որի շնորհիվ հռչակվեց Հայաստանի առաջին Հանրապետությունը։ Դարերի ընդմիջումից հետո հայրենի հողում վերականգնվեց հայկական պետականությունը՝ արժանապատիվ ու ապահով կյանք և լուսավոր գալիք կերտելու տեսիլքով։

Այսօր, երբ մեր ժողովուրդը կանգնած է նոր փորձությունների առջև և աղետալի պատերազմից ու Արցախի բռնազավթումից հետո կրում է արհավիրքների ծանր հետևանքները, մայիսի 28-ի խորհուրդը կրկին հնչեցնում է անբեկանելի ճշմարտությունը, որ ժողովուրդը կարող է հաղթանակել, երբ միաբանված է մեկ նպատակով, մեկ ձգտումով ու բաղձանքով։ Մեր անկախությունը մեր հայրերի սրբազան ավանդն է մեզ, որը պիտի փայփայենք և շարունակենք համատեղ ջանքերով շենացնել մեր երկիրը, զորացնել մեր պետականությունը։

Այս տոնական օրը աղոթում ենք աշխարհասփյուռ մեր ժողովրդի խաղաղության ու բարօրության, մեր բանակի հզորության, մեր պետության անվտանգության ու առաջընթացի համար։ Թող մեր նախնյաց սխրանքները ոգեշնչեն մեզ՝ հավատալու մեր ուժերին, միավորվելու հայրենիքի, ընդհանուր նպատակների շուրջ և համատեղ ջանքեր ներդնելու մեր ազգային շահերի և իրավունքների պաշտպանության գործում:

Մեր Տեր Հիսուս Քրիստոսի շնորհները, սերը և ողորմությունը թող լինեն մեզ հետ և ամենքի, այսօր և միշտ. ամեն»։

Նմանատիպ նյութեր

Մեկ Թեհլերյանը գնում է, հազար Թեհլերյաններ գալիս են. Ստամբուլում ուղղել են գրառումը՝ Թալեաթի փոխարեն գրելով Թեհլերյան

Մեկ Թեհլերյանը գնում է, հազար Թեհլերյաններ գալիս են. Ստամբուլում ուղղել են գրառումը՝ Թալեաթի փոխարեն գրելով Թեհլերյան

«Մեկ Թալեաթը գնում է, հազար Թալեաթ են գալիս»,-«Первый Ближневосточный» թելեգրամ ալիքըգրում է, թե նման գրաֆիտի է եղել Ստամբուլում, որն ուղղվել է «Գրաֆիտին Մեհմեդ Թալեաթ փաշայի մասին էև, օսմանյան պետական ​​գործիչ և Հայոց ցեղասպանության իրականացնողներից մեկը, որը...

ԵՄ-ն հետևում է եկեղեցու շուրջ վերջին զարգացումներին. 168.am

ԵՄ-ն հետևում է եկեղեցու շուրջ վերջին զարգացումներին. 168.am

ԵՄ-ն հետևում է Հայ Առաքելական Եկեղեցու և իշխանությունների շուրջ զարգացումներին. վերջին իրողությունների առնչությամբ 168.am-ի գրավոր հարցադրումներին այսպես են արձագանքել Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական միության պատվիրակությունից և մանրամասնել. «Քանի որ սա...

Ռուսաստանն արտաքսում է Մերձմոսկվայի ադրբեջանական սփյուռքի ղեկավար Էլշան Իբրահիմովին

Ռուսաստանն արտաքսում է Մերձմոսկվայի ադրբեջանական սփյուռքի ղեկավար Էլշան Իբրահիմովին

Ռուսական տելեգրամյան ալիքները հաղորդում են, որ Ռուսաստանն արտաքսում է Մերձմոսկվայի ադրբեջանական սփյուռքի ղեկավար Էլշան Իբրահիմովին։ Ավելի վաղ Իբրահիմովին զրկել էին Ռուսաստանի քաղաքացիությունից՝ «երկրում գտնվելու կանոնները խախտելու համար»։ Նա խոստացել է իրավիճակը...

Փաշինյանը նպատակ ունի ՀԷՑ-ի կառավարիչ նշանակել  Ռոմանոս Պետրոսյանին. Armlur.am

Փաշինյանը նպատակ ունի ՀԷՑ-ի կառավարիչ նշանակել Ռոմանոս Պետրոսյանին. Armlur.am

Ըստ պաշտոնական տեղեկատվության՝ Վահագն Խաչատուրյանը հուլիսի 8-ին ստորագրել է «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» օրենքում լրացում կատարելու մասին, «էներգետիկայի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին, «Սնանկության մասին» օրենքում...

Ապրում ենք ժամանակներում, երբ հայրենասեր լինելը հանցանք է համարվում. Գառնիկ Դանիելյան

Ապրում ենք ժամանակներում, երբ հայրենասեր լինելը հանցանք է համարվում. Գառնիկ Դանիելյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը գրում է. «Բռնապետական ռեժիմը երկու ամսով կալանավորեց Արթուր Սարգսյանին։ Ապրում ենք ժամանակներում, երբ հայրենասեր լինելը հանցանք է համարվում։ Արթուրն ու մյուս քաղբանտարկյալները հայտնվել են բանտերում թշնամու առաջ...