Մատվիենկոյի այցին հիմնավոր են պատրաստվում․ «Հրապարակ»

Մյս 22, 2025

«Հրապարակ» թերթը գրում է. «Հունիսի 5-ին Հայաստան կայցելի ՌԴ խորհրդարանի վերին պալատի՝ Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն։ Չնայած ռուս բարձրաստիճան պաշտոնյան երկօրյա այցով է լինելու Հայաստանում, սակայն այցը բավականին հագեցած գրաֆիկով է անցնելու: Ուշագրավ է, որ նախատեսվող միջոցառումների կազմակերպման գործը հյուրընկալվող կողմն է իր վրա վերցրել։

Մենք տեղեկացանք, որ Հայաստանում ռուսական մի շարք կազմակերպությունների ՌԴ-ից շրջաբերական է իջեցվել, յուրաքանչյուրը մի միջոցառում  կազմակերպելու հանձնառություն է ստանձնել։ Դիցուք, կլոր-սեղան քննարկումներ կլինեն՝ «Ռուս-հայկական հումանիտար համագործակցության զարգացման ուղղություններ, ռեսուրսներ»,  «ՌԴ-Հայաստանի մարզերի միջեւ առեւտրատնտեսական համագործակցության աճի տեմպերը» թեմաներով:

Կկայանան ռուս-հայկական գործարար խորհրդի ֆորումի լիագումար նիստ եւ նմանատիպ այլ քննարկումներ։ Ինչպես նաեւ Կապանում է միջոցառում սպասվում՝ Ռուսաստան-Հայաստան քույր քաղաքների միջեւ երկխոսության զարգացման թեմայով։ Հասկանալի է, թե ինչու է ընտրվել Կապանը, շուրջ երեք տարի է՝ ՌԴ-ն շահագրգռված է Կապանում հյուպատոսություն բացելու հարցում, սակայն մեր իշխանություններն ինչ-ինչ պատճառաբանություններով տորպեդահարում են այդ գործընթացը:

Ամիսներ առաջ ՌԴ ԱԳՆ խոսնակը հայտարարեց, թե Մոսկվան ակնկալում է, որ մինչեւ մայիս հստակություն կլինի Հայաստանում հյուպատոսություն բացելու հարցում, սակայն մայիսի վերջին ենք մոտենում` դեռ չկա։ Երեկ Հայաստանում գտնվող Սերգեյ Լավրովն էլ անդրադարձավ թեմային, ասաց, որ հյուպատոսության բացման նախապատրաստական աշխատանքներն են ընթանում, մինչդեռ մեր աղբյուրներն ասացին, որ առանձնապես աշխատանքներ չեն տարվում։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Նմանատիպ նյութեր

Արցախցիները պայքարելու են ներկայացուցչության շենքի համար. Ռոման Երիցյան

Արցախի Հանրապետության վերջին շունչը չի մարվելու․ արցախցիները պայքարելու են ներկայացուցչության շենքի համար Արցախի ներկայացուցիչներն իրավական ճանապարհով, նաև ոչ իրավական գործիքներով պայքարելու են Արցախի Հանրապետության...

Ակնհայտ է,որ նրանք ոչ մի կարմիր գիծ չունեն. գնալու են մինչև պետականության կործանում․ Արսեն Ջուլֆալակյան

Ակնհայտ է,որ նրանք ոչ մի կարմիր գիծ չունեն. գնալու են մինչև պետականության կործանում․ Արսեն Ջուլֆալակյան

ԱԺ նախկին պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանը գրում է․ «Ո՞րն է կարմիր գիծը Քպ կոչվող խմբակում ծանրակշիռ մեծամասնությունը կյանքում եղել է ոչինչ, ծնվել է (քաղաքականապես) 2018թ մայիսին և վերանալու է հենց իշխանազրկման օրը: Դրանից պետությունը և հայ ազգը միայն շահելու են: Սակայն...

Նման միջանցքը, եթե անվանապես կառավարվում է «չեզոք» ուժերի կողմից, իրականում կդառնա ադրբեջանական էքսպանսիայի գործիք․ Օսկանյան

Նման միջանցքը, եթե անվանապես կառավարվում է «չեզոք» ուժերի կողմից, իրականում կդառնա ադրբեջանական էքսպանսիայի գործիք․ Օսկանյան

«Այսօրվա մամուլի ասուլիսում Նիկոլ Փաշինյանը համեմատեց Հայաստանի ինքնիշխան տարածքով միջանցք տրամադրելու գաղափարը՝ երրորդ կողմին, ազգային ենթակառուցվածքների՝ օրինակ՝ օդանավակայանի, երկաթուղու կամ փոստային ծառայությունների արտապատվիրակման հետ։ Այս համեմատությունը անհեթեթ...

Սա ո՞ր ժողովրդավարության մոդելի հետ կապ ունի․ հարց՝ Սամվել Կարապետյանի «գործի» մասին

Ձերբակալված գործարար և բարերար Սամվել Կարապետյանը միաժամանակ երեք երկրի քաղաքացիություն ունի։ Այս մասին հուլիսի 16-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով Կարապետյանի՝ Հայաստանում քաղաքական գործունեություն...

Արցախի ներկայացուցչությունը փակելը եղել է Ադրբեջանի պահանջը

Արցախի ներկայացուցչությունը փակելը եղել է Ադրբեջանի պահանջը

Երևանում Արցախի ներկայացուցչությանը շենքից զրկելը եղել է Ադրբեջանի պահանջը, որը հնչեցվել է Աբու Դաբիում։ Այս մասին գրել է ադրբեջանական Minval.az-ը: «Հատկանշական է, որ շենքից նրանց զրկելու որոշումը կայացվել է անցյալ շաբաթ Աբու Դաբիում Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների...