Մարուքյանը նիկոլիզմի գաղափարախոսությունը կրողն է, էդ ո՞նց եղավ, որ փոխվեց, ես չեմ հավատում․ պատգամավոր

Մյս 20, 2025

Որպեսզի իմպիչմենտի գործընթացը դրական արդյունքի բերի, միաժամանակ պետք է չորս բաղադրիչ տեղի ունենա: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը։

«Առաջինը՝ պետք է 36 պատգամավոր ստորագրեն, որ նախաձեռնում են իմպիչմենտի գործընթացը, երկրորդ, որ պետք է անպայման այդ նամակի մեջ, որով դիմում են ԱԺ–ին, ներկայացված լինի վարչապետի իրենց թեկնածուն, երրորդ, որ պետք է 72 ժամվա մեջ նիստը կայանա և 72 ժամվա մեջ Ազգային ժողովը որոշում կայացնի վարչապետին անվստահություն հայտնելու վերաբերյալ։ Այս ամենը պետք է միաժամանակ տեղի ունենա, որպեսզի մենք համոզված լինենք, որ սա դրական արդյունք կտա և սկսենք այս գործընթացը։

Ենթադրենք, 36 ստորագրությունը հավաքվեց, մենք համոզված ենք, չէ՞, որ էն 18 քվեն, որ անվստահություն հայտնելու համար պետք է տային ՔՊ-ականները, պետք է մենք արդեն ապահոված լինենք։ Մենք առավել քան համոզված ենք, որ որպեսզի մենք կարողանանք ապահովել 18 քվե ՔՊ-ից, մենք պետք է ունենանք հանրային մեծ ճնշում փողոցում։ Հիմա այստեղից հարց՝ արդյո՞ք Էդմոն Մարուքյան թեկնածուն էն թեկնածուն է, որը պետք է առաջացնի էն հզոր փողոցային ճնշումը, որը կբերի 18 քվե։ Սա շատ լուրջ հարց է։ Բացի դա, արդյո՞ք Էդմոն Մարուքյանը, ըստ էության, ինքը այդ հանրության ճնշում առաջացնող թեկնածուն է և արդյոք Էդմոն Մարուքյանը այն թեկնածուն է, որը հականիկոլիզմի պայքարի թեկնածուն պետք է լինի։ Ես խիստ կասկածներ ունեմ այդ ուղղությամբ»,- նշեց նա։

Մանրամասն՝ տեսանյութում։

Նմանատիպ նյութեր

ԱՄՆ կոնգրեսականները մերժել են Թրամփի դեմ իմպիչմենտի գործընթաց սկսելու փորձը

ԱՄՆ կոնգրեսականները մերժել են Թրամփի դեմ իմպիչմենտի գործընթաց սկսելու փորձը

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը մեծամասնությամբ մերժել է դեմոկրատ կոնգրեսական Էլ Գրինի՝ (Տեխաս նահանգ) ԱՄՆ  նախագահ Դոնալդ Թրամփի դեմ իմպիչմենտի գործընթաց սկսելու փորձը՝ Իրանին ԱՄՆ-ի կողմից ռազմական հարվածների պատճառով։ Չնայած հարձակման վերաբերյալ բազմաթիվ օրենսդիրների...

Հայաստանն ու հայերն այսպիսի բարոյական անկում երբեք չեն ունեցել. Ստեփան Դանիելյան

Հայաստանն ու հայերն այսպիսի բարոյական անկում երբեք չեն ունեցել. Ստեփան Դանիելյան

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը գրում է; «Ծաղրածուի մարմնի պատճառ-հետեւանքային օրգանը դարձել է միջազգային լրահոսի գլխավոր հերոսն, անգամ ստվերելով իրանա-իսրայելական կոնֆլիկտը։ Հայաստանն ու հայերն այսպիսի բարոյական անկում երբեք չեն ունեցել։ Ու սա դեռ վերջը չէ։ Եվ սա խոսում...

Իսրայելը չկարողացավ հասնել իր չարամիտ նպատակներին. Իրանի նախագահ

Իսրայելը չկարողացավ հասնել իր չարամիտ նպատակներին. Իրանի նախագահ

Իսրայելը չկարողացավ հասնել իր նպատակներին՝ հարվածելով Իրանի միջուկային օբյեկտներին, Թել Ավիվը շատ թանկ վճարեց դրա համար, իրանցիներին հղած իր ուղերձում ասել է երկրի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Թեպետ մեր մի շարք սիրելի քաղաքացիների՝ կանանց և երեխաների, գիտնականների և...

Իրանը բացել է իր օդային տարածքը

Իրանը բացել է իր օդային տարածքը

Իրանի օդային տարածքը բաց է Թեհրանից և դեպի Թեհրան միջազգային չվերթների համար։ Այդ մասին է վկայում նաև ինքնաթիռների թռիչքներին հետևող Flightradar24 կայքի տվյալները: «Իրանի օդային տարածքն այժմ բաց է Թեհրանից և դեպի Թեհրան միջազգային չվերթների համար՝ նախնական...

Խաչատուր Սուքիասյանի համար փակվել է Ռուսաստան մուտքի իրավունքը. 24News

Խաչատուր Սուքիասյանի համար փակվել է Ռուսաստան մուտքի իրավունքը. 24News

24News-ի դիվանագիտական աղբյուրների համաձայն, Ռուսաստանի իշխանությունները փակել են ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի մուտքի իրավունքը։ Մեր զրուցակցի փոխանցմամբ, այդ որոշման պատճառները մի քանիս են՝ քաղաքականից մինչև տնտեսական։ Հիշեցնենք, որ ավելի վաղ Ռուսաստանի...