Գյումրիի քաղաքապետի թեկնածու Մարտուն Գրիգորյանի հորն ու որդուն ձերբակալելու որոշում կար: Նրանց ձերբակալեցին և տարան Հակակոռուպցիոն կոմիտե:
Փաստաբան Արսեն Բաբայանը հայտնել է, որ ձերբակալել են նաև Գյումրու ավագանու անդամի թեկնածու Կարեն Գրիգորյանին:
Հիշեցնենք՝ Գյումրու քաղաքապետի ընդդիմադիր թեկնածու Մարտուն Գրիգորյանի նախընտրական շտաբում այսօր խուզարկություն է իրականացվել։ Նրա հարազատներին ներկայացված մեղադրանքը, Գրիգորյանի խոսքով, վերաբերվում է փողոցների շիբինապատմանը, ինչը փորձում են ներկայացնել որպես ընտրակաշառք։ Խուզարկումներ են իրականացվել նաև «Մայր Հայաստան» դաշինքի ընդհանուր գրասենյակը, ինչպես նաև «Մայր Հայաստան» դաշինքի համակիրներից ու աջակիցներից մի քանիսի բնակարանները։