Մարտի 1-ի դրությամբ Հայաստանից հեռացել է 11,300 արցախցի. Civilnet.am

Ապր 7, 2025

2025-ի մարտի 1-ի դրությամբ Հայաստանից մեկնել է 26,899 բռնի տեղահանված արցախցի, վերադարձել՝ 15,642-ը: Այսինքն, 2023-ի սեպտեմբերի բռնի տեղահանությունից հետո այս տարվա մարտի 1-ի դրությամբ Հայաստանից հեռացել և (դեռ) չի վերադարձել 11,257 արցախցի։ Տվյալները ՍիվիլՆեթին տրամադրել է Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ)։

Հեռացող արցախցիների ավելացմանը զուգահեռ ավելանում է նաև վերադարձող արցախցիների թիվը։ Վերջին ամիսներին դրական որոշակի միտում կա:

Այս ապրիլից բռնի տեղահանված անձանց կեցության և այլ ծախսերի համար նախատեսված 50,000 դրամ (40+10,000) աջակցությունը կդառնա 40,000 դրամ և կտրամադրվի միայն առանձին խմբերի՝ 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն, 63+ տարեկաններ, կերակրողին կորցրած և նպաստ կամ կենսաթոշակ ստացողներ, մինչև 18 տարեկան երեխաներ: Իսկ 2025-ի հուլիս-դեկտեմբեր ամսիները ներառյալ՝ աջակցությունը կտրամադրվի առանձին խմբերի շահառուներին՝ արդեն 30,000 դրամի չափով։ Սպասվում է, որ այս փոփոխությունները կարող են հանգեցնել արցախցիների արտագաղթի տեմպերի ավելացմանը:

2023-ի հոկտեմբերի 26-ին ՀՀ կառավարությունն ընդունեց որոշում, որով արցախցիներին ժամանակավոր պաշտպանության տակ է վերցնում և նրանց օրենքի ուժով ճանաչում փախստական։

Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունից հունվարին Ինֆոքոմինհայտնել էին, որ բռնի տեղահանվել է շուրջ 150,000 անձ և նշել էին, որ հստակ թիվ հայտնել հնարավոր չէ:

 

Նմանատիպ նյութեր

Պահանջում ենք վերականգնել Մինսկի խմբի աշխատանքները․ Լարիսա Ալավերդյան

«Դադարեցրեք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության՝ ցրելու մասին հայտարարությունները։ Պահանջում ենք վերականգնել Մինսկի խմբի աշխատանքները»,- ԱԳՆ դիմաց ընթացող ակցիայի ժամանակ ասաց ՀՀ նախկին ՄԻՊ Լարիսա Ալավերդյանը՝ պահանջելով նաև գերիների հարցով...

ՊՆ անտեղյակ փոխնախարարը

ՊՆ փոխնախարար Արման Սարգսյանը լրագրողների հետ զրույցում նշում է, որ իրավիճակը սահմանին հարաբերականորեն կայուն է, իսկ եթե անգամ կրակոցներ կան, ապա դրանք ոչ նշանառու են, անհասցե և սակավաթիվ: Հատկանշական է, որ Սարգսյանի խոսքերից ընդամենը...

Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Սյունիքի մարզի Խնածախ բնակավայրի ուղղությամբ. ՊՆ

Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Սյունիքի մարզի Խնածախ բնակավայրի ուղղությամբ. ՊՆ

Ապրիլի 13-ին՝ ժամը 22:20-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Խնածախ բնակավայրի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել է գյուղի մշակույթի տունը: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ն: «Տուժածներ չկան: Ադրբեջանական կողմին կոչ ենք անում...

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը Միացյալ Նահանգներում ապօրինի գտնվող անձանց «խնդրում է» հեռանալ մինչ բացահայտվելը

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը Միացյալ Նահանգներում ապօրինի գտնվող անձանց «խնդրում է» հեռանալ մինչ բացահայտվելը

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը հաղորդագրություն է տարածել, որում մասնավորապես ասվում է. Եթե ճանաչում եք Միացյալ Նահանգներում ապօրինի գտնվող անձանց, խրախուսեք նրանց հեռանալ՝ նախքան պետական մարմինների կողմից բացահայտվելը: Բոլորի համար ուղերձը պարզ է՝ կատարե՛ք ճիշտ ընտրություն,...

Ինքնահռչակ տգետը քանդում է պետությունը և տնտեսությունը. Հրայր Կամենդատյան

Ինքնահռչակ տգետը քանդում է պետությունը և տնտեսությունը. Հրայր Կամենդատյան

Տնտեսագետ Հրայր Կամենդատյանը գրում է. «Տգետի աշխատանքը եվ հույսը։Ազգային վիճակագրական ծառայության կողմից հրապարակվել են սարսափելի թվեր։ 2025 թվականի առաջին երկու ամիսների ամփոփ տվյալները 2024 թվականի նույն ամիսների համեմատ բացել են տգետի աշխատանքի եվ հույսի գաղտնիքը։...