Մարդկանց հրահանգավորում են քվեարկության օրը նկարել իրենց քվեաթերթիկները․ ահազանգ

Մրտ 29, 2025

Սահմանադրական իրավունքի մասնագետ Գոհար Մելոյանի ֆեյսբուքյան գրառումը․

«Ահազանգ

Քվեարկության գաղտնիությունը խախտելը հանցագործություն է։

Տեղեկություններ են շրջանառվում, որ մարդկանց հրահանգավորում են քվեարկության օրը նկարել իրենց քվեաթերթիկները՝ որպես «ապացույց»։

ՀՀ քրեական օրենսգիրքը պատասխանատվություն է նախատեսում

  • քվեարկողի կողմից բաց` այլ անձանց (բացառությամբ քվեարկողին օգնող անձի) համար տեսանելի ձևով քվեարկելու,
  • ինչպես նաև շահադիտական նպատակով քվեարկության գաղտնիությունը քվեարկության արդյունքը բացահայտող փաստաթղթի լուսանկարահանմամբ կամ տեսաձայնագրմամբ ստացված տեղեկությունը հրապարակելու,
  • ընտրողին քվեարկության արդյունքը հայտնելուն հարկադրելու,
  • քվեարկության գաղտնիությունը խախտելու նպատակով ընտրողի քվեարկած քվեաթերթիկը ստուգելը քվեարկության խցիկ մուտք գործելու,
  • քվեարկության գաղտնիությունն այլ կերպ խախտելու համար։

Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոնի հետ համատեղ «Հայաքվե» դիտորդական առաքելություն»։

Նմանատիպ նյութեր

Ադրբեջանը չարամտորեն ապակողմնորոշում է Իսլամական համագործակցության կազմակերպությանը. ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի կենտրոնական խորհուրդ

Ադրբեջանը չարամտորեն ապակողմնորոշում է Իսլամական համագործակցության կազմակերպությանը. ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի կենտրոնական խորհուրդ

2025թ․ հունիսի 21-22-ը Ստամբուլում գումարված՝ Իսլամական համագործակցության կազմակերպության արտաքին գործերի նախարարական խորհրդի հերթական նիստի արդյունքում ընդունվել է հայտարարություն, որի, ինչպես նաև առանձին բանաձևերում՝ Հայաստանին և տարածաշրջանին վերաբերող հատվածները...

Իրանում հայտարարել են, որ կշարունակի պատասխան հարվածները ԱՄՆ-ի վրա

Իրանում հայտարարել են, որ կշարունակի պատասխան հարվածները ԱՄՆ-ի վրա

Իրանը կշարունակի պատասխան հարվածները՝ ի պատասխան ԱՄՆ-ի հարձակումներին, Իսրայելի և ԱՄՆ-ի հարվածները պետք է դադարեցվեն, եթե նրանք բանակցություններ են ուզում: Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով իրանցի պաշտոնյային։ «Իրանը կշարունակի իր պատասխան հարվածները՝ ի...

ՀՀ-ում շրջակա միջավայրի գամմա ճառագայթային ֆոնի փոփոխություն չի գրանցվել

ՀՀ-ում շրջակա միջավայրի գամմա ճառագայթային ֆոնի փոփոխություն չի գրանցվել

ՀՀ միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի և «Միջուկային և ռադիացիոն անվտանգության գիտատեխնիկական կենտրոն» ՓԲԸ-ի մասնագետների կողմից Սյունիքի մարզում տեղադրվել է «Վաղ ահազանգման ճառագայթային մոնիթորինգային համակարգի» մեկ կայան, որն ապահովում է շրջակա միջավայրի...

Մի շարք երկրներ փակել են իրենց օդային տարածքները

Մի շարք երկրներ փակել են իրենց օդային տարածքները

Իրանը հրթիռներ է արձակել Քաթարում ամերիկյան ռազմաբազաների ուղղությամբ: Բահրեյնաը, ԱՄԷ-ն, Քաթարը, Քւվեյթը, Հորդանանը փակել են իրենց օդային տարածքները։ Մինչ այդ դիվանագիտական խողովակներով Իրանն ամերիկյան կողմին տեղյակ է պահել հարձակման մասին: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն...

«Դալմա Գարդեն Մոլի» ողջ թիմը աջակցություն է հայտնում Սամվել Կարապետյանին

«Դալմա Գարդեն Մոլի» ողջ թիմը աջակցություն է հայտնում Սամվել Կարապետյանին

«Դալմա Գարդեն Մոլի» հայտարարությունը․ «Մոլը արդեն ավելի քան տասը տարի Հայաստանի շոփինգի և բիզնես մշակույթի որակապես նոր էջն է, բայց Դալման երբեք միայն առևտրի կենտրոն չի եղել։ Դալման հազարավոր աշխատատեղեր ստեղծեց, դարձավ երևանցիների ամենասիրելի ժամանցի ու զվարճանքի...