Մանրամասներ Սարյան փողոցում տեղի ունեցած պшյթյունից

1 Մայիսի, 2025

Այսօր՝ մայիսի 1-ին, խոշոր պայթյուն է տեղի ունեցել Երևանի կենտրոնում։ Ժամը 19:30-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Սարյան փողոցում՝ Մարտիրոս Սարյանի տուն-թանգարան դիմաց, ավտոմեքենայի գազաբալոն է պայթել։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Օպերատիվորեն ժամանել է Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատներից 3 մարտական հաշվարկ։

Այս պահին երթևեկությունը Սարյան փողոցի մոտ 800 մետր հատվածում դադարեցվել է։

«Opel Combo» մակնիշի ավտոմեքենայի գազաբալոնի պայթյունի հետևանքով վնասվել են մի քանի ավտոմեքենաներ,  այդ թվում՝ «Porsche Cayenne», «BMW X5», «Toyota Camry», մեկ այլ էլեկտրական ավտոմեքենա և ևս 2-ը, որոնց մակնիշները պարզվում են։

Ըստ նախնական տեղեկությունների պայթյունի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց:

Այս պահին պարեկները պարզվում են ավտոմեքենաների սեփականատերերի և վարորդների ինքնությունը։

Օպերատիվորեն ժամանել են «Գազպրոմ Արմենիա» Տրասգազ Երևանի ԳԳՄ-ից, սակայն տեղում պարզվել է, որ պայթյունը ավտոմեքենայի գազաբալոնից է, գազաբալոնների մեկն ամբողջությամբ, ժողովրդի լեզվով ասած՝ «բացվել» է, 2-ն էլ շպրտվել են դուրս։

Նմանատիպ նյութեր

Այդ մարդը ցույց տվեց, որ ակնհայտ հոգեկան խանգարումների հատկանիշներ ունի․ Ռոբերտ Քոչարյան

  «Ես հասկանում եմ, որ մենք պացիենտի նկատմամբ պետք է կարեկցանքով վերաբերմունք ցուցաբերենք: Ուղղակի խնդիրը նրա մեջ է, որ եթե պացիենտը իշխանություն ունի, կարեկցանքի վերաբերմունքի կարիքը ժողովուրդն ունի: Այսօր ցավոք մենք հայտնվել ենք...

Դու ամեն բնակավայրում ունես մարդ, որին սպանել ես․ Քրիստինե Վարդանյանը՝ Փաշինյանին

  «Եթե դուք չեք հասցրել նկատել, այսօր առավոտյան էլ էլի միջադեպ է գրանցվել ու այս մարդը ամեն տեղ, որտեղ գնում է մի զոհվածի հարազատ, մի անհետ կորածի հարազատ, մի գերու հարազատ իր բողոքն է արտահայտում, այսօր էլ ասել է՝ «բանի տեղ մի դրեք,...

Ադրբեջանը շահագրգռված է Հայաստանի հետ հակամարտության էջը փակելու հարցում. Ջեյհուն Բայրամով

Ադրբեջանը շահագրգռված է Հայաստանի հետ հակամարտության էջը փակելու հարցում. Ջեյհուն Բայրամով

Ադրբեջանն անկեղծորեն շահագրգռված է տարածաշրջանում հակամարտության էջը փակելու և խաղաղություն հաստատելու հարցում։ Այս մասին, ըստ ադրբեջանական APA լրատվական գործակալության, Քաղաքների համաշխարհային ֆորումի 13-րդ նստաշրջանի (WUF13) շրջանակներում հայտարարել է Ադրբեջանի...

Մարդը եկել է, ձեզ ասում է՝ ինձ քվեարկեք, որ Հայաստանից նոր տարածքներ հանձնեմ․ Իշխան Սաղաթելյան

  «Առաջին օրվանից ձեզ բոլորին մի բան ենք փոխանցում, որ այս ընտրությունները հերթական և սովորական ընտրություններ չեն, սրանք մեր երկրի ճակատագրի հետագա ընթացքի համար ունեն շատ կարևոր նշանակություն և, եթե մենք, մեր ժողովուրդը այս...

Իրանը պատրաստ է նոր ճակատներ բացել. Մոջթաբա Խամենեի

Իրանը պատրաստ է նոր ճակատներ բացել. Մոջթաբա Խամենեի

Իրանը պատրաստ է նոր ճակատներ բացել: Այս մասին թելեգրամյան ալիքում գրել է Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին։ «Կատարվել են ուսումնասիրություններ՝ այլ ճակատներ բացելու վերաբերյալ, որտեղ հակառակորդը նվազագույն փորձ ունի և որտեղ նա կլինի չափազանց խոցելի, և դրանց...