Մանրամասներ Պռոշյան տանող կամրջի տակ տեղի ունեցած uպանությունից

28 Ապրիլի, 2026

Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2025 թվականի օգոստոսի 14-ին Երևան-Աշտարակ գլխավոր ավտոճանապարհի՝ դեպի Պռոշյան բնակավայր տանող ճանապարհի կամրջի տակ հանդիպել են Մ.Դ.-ի և Ա.Տ.-ի կողմնակիցները, որի ընթացքում հնչեցրել են փոխադարձ հայհոյանքներ և հարվածներ հասցրել միմյանց։

Քննչական կոմիիտեից հայտնում են, այնուհետև, Ա․Տ․-ն ապօրինի պահվող հրազենից առնվազն 5 կրակոց է արձակել հակառակ կողմի մասնակիցների ուղղությամբ, որի հետևանքով Մ․Դ․-ն մահացել է:

Ա․Տ․-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով (սպանությունը՝ այլ անձանց կյանքի համար վտանգավոր եղանակով) և 335-րդ հոդվածի 1-ին մասով (հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառությունը)։

Նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը։

Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և քննության առնելու համար դատարան ուղարկելու միջնորդությամբ:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Նմանատիպ նյութեր

Վեց ամսով արգելվեց Հայաստանից ցորենի արտահանումը

Վեց ամսով արգելվեց Հայաստանից ցորենի արտահանումը

Գործադիրն ընդունել է «Հայաստանի Հանրապետության տարածքից ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 1001 19 000 0 ծածկագրին դասվող ցորենի նկատմամբ Եվրասիական տնտեսական միության անդամ չհանդիսացող երկրներ արտահանման ժամանակավոր արգելք կիրառելու մասին» որոշում։ Ըստ այդմ՝ ժամանակավոր (6 ամիս ժամկետով)...

Կալանավորման որոշում է կայացվել «Ուժեղ Հայաստան» դաշինքի երկու թեկնածուի նկատմամբ

Կալանավորման որոշում է կայացվել «Ուժեղ Հայաստան» դաշինքի երկու թեկնածուի նկատմամբ

«Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուներ Հայկ Ավագյանի և Արթուր Աբրահամյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը, հայտարարվել է հետախուզում։ Այս մասին հայտնում են  Քննչական...

Մեր ժողովրդի 51 տոկոսը փաստացի մերժել է այս մարդկանց, և նրանք այլևս չեն կարող միանձնյա որևէ որոշում կայացնել․ Բագրատ սրբազան

Մեր ժողովրդի 51 տոկոսը փաստացի մերժել է այս մարդկանց, և նրանք այլևս չեն կարող միանձնյա որևէ որոշում կայացնել․ Բագրատ սրբազան

«Ընտրությունների արդյունքները բացարձակ ընդունելի չեն, այն ինչ տեղի է ունեցել, տեղի է ունեցել մեր աչքի առջև՝ բռնաճնշումներ, ձերբակալություններ, հազար ու մի տեսակի մեղադրանքներ, արտաքին ուժերի ներկայություններ, աննախադեպ, իրենց լեզվով ասած՝ պատմական զեղծարարության...

Իրանը և Միացյալ Նահանգները պետք է վերադառնան բանակցությունների սեղանի շուրջ․ Ֆիդան

Իրանը և Միացյալ Նահանգները պետք է վերադառնան բանակցությունների սեղանի շուրջ․ Ֆիդան

Իրանը և Միացյալ Նահանգները պետք է վերադառնան բանակցությունների սեղանի շուրջ և ավարտեն դրանք՝ տարածաշրջանում լարվածության հետագա սրումը կանխելու համար։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը։ «Մենք խորհուրդ ենք տալիս կողմերին դադարեցնել փոխադարձ...

Էս ի՞նչ օրն են գցել մեր զինվորներին․ իմ զինվոր ժամանակ հնարավոր չէր իմանային՝ ում եմ ընտրել․ Հովհաննես Իշխանյան

  Հունիսի 7-ին Հայաստանում տեղի ունեցան խորհրդարանական ընտրություններ, որի վերջնարդյունքը հայտնի կլինի հունիսի 14-ին։ Թեմայի շուրջ այսօր՝ հունիսի 11-ին, Yerevan.Today-ի հարցազրույցի տաղավարում զրուցել ենք իրավապաշտպան Հովհաննես...