02 03 2022

Պայքար՝ Սյունիքի մարզպետի պաշտոնի համար․ «Հրապարակ»

Պայքար՝ Սյունիքի մարզպետի պաշտոնի համար․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․ Չնայած Մելիքսեթ Պողոսյանը դեռ շարունակում է զբաղեցնել Սյունիքի մարզպետի պաշտոնը եւ առավել, քան երբեւէ, ակտիվ շրջայցեր է կատարում մարզի սահմանային համայնքներ՝ թերեւս փորձելով կանխել իր պաշտոնանկության գործընթացը, սակայն մարզպետի պաշտոնի հավակնորդներից ոմանք իրենց արդեն մարզպետ են զգում, ակտիվ հանդիպումներ կազմակերպում մարզի ակտիվի հետ: Խոսքը հատկապես ՔՊ-ական պատգամավոր, Կապանի համայնքապետի թեկնածու, նկարիչ Դավիթ Դանիելյանի մասին է:

Սյունիքի մեր աղբյուրներն ասում են, որ նա, դեռ չնշանակված, արդեն աշխատանքի խոստումներ է տվել սյունեցիներին, անգամ խոստանում է ԶՊՄԿ-ում բարձր աշխատավարձով աշխատանք: Բանն այն է, որ օրերս փոխմարզպետի պաշտոնից կոմբինատի խորհրդի անդամ նշանակված Նարեկ Բաբայանը նրա բարեկամն է: Իսկ Դանիելյանի թեկնածությունը մարզպետի պաշտոնում, մեր աղբյուրների հավաստմամբ, մի կեսբերան քննարկվել է` այն բանից հետո, երբ ՔՊ ակտիվն ընդդիմացել է Կարեն Համբարձումյանի տարբերակին: Հնարավոր է անգամ հարմար թեկնածուի բացակայության պատճառով գործող մարզպետին փոխելու մտքից հետ կանգնեն: Երեկ Կարեն Համբարձումյանից հետաքրքրվեցինք` հնարավո՞ր է, որ իրեն նշանակեն: «Չեմ ասի»,- կտրեց պատգամավորը:

 

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ