27 01 2022

Բաբայանի շուրջ ինտրիգները շարունակվում են․ «Փաստ»

Բաբայանի շուրջ ինտրիգները շարունակվում են․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է․ «Փաստ» թերթի տեղեկություններով, օրերս Սամվել Բաբայանի որդու և Արցախում հայտնի ակտիվիստ Արթուր Օսիպյանի միջև կոնֆլիկտ է տեղի ունեցել: Մեր աղբյուրները պնդում են, որ կոնֆլիկտը նույնիսկ վերածվել է ծեծկռտուքի։ Մեր ունեցած տեղեկություններով, ծեծի պատճառը եղել է այն, որ Օսիպյանը կտրուկ ճամբարափոխ է եղել. մինչև Արայիկ Հարությունյանի նախագահ դառնալը նա Բաբայանի թիմակիցն էր, իսկ Հարությունյանի նախագահ դառնալուց հետո շատ ճկուն ձևով տեղափոխվել է վերջինիս ճամբար։ Ավելին, Օսիպյանը կտրուկ փոխել է իր մոտեցումներն ու հայացքները և անգամ որոշ առիթներով քննադատաբար է արտահայտվել Բաբայանի հասցեին։ Թերթի արցախյան աղբյուրների փոխանցմամբ, ներկայումս իրավապահ մարմինները դեռևս լուրջ միջոցներ չեն ձեռնարկում՝ սպասելով Հարությունյանի վերջնական որոշմանը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 
 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ